Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը․

«Իմպիչմենտը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ, եթե այդ ինստիտուտը գործի իրական պրակտիկայում։ Իմպիչմենթի նպատակն է վերահսկել երկրի կառավարության գործունեությունը՝ բնակչության և ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների կողմից։ Վերջին 30 տարիներին աշխարհում տեղի են ունեցել երկրի ղեկավարներին անվստահություն (իմփիչմենտի ենթարկելու) հայտնելու հետևյալ դեպքերը․

1992թ․սեպտեմբերի 29-ին Բրազիլիայի Պատգամավորների պալատը հավանություն տվեց նախագահ Ֆերնանդո Կոլոր դե Մելլոյին իմպիչմենթի ենթարկելու միջնորդությանը՝ կոռուպցիոն սխեմաներում նրա մասնակցության համար: 1992թ․ հոկտեմբերին նա դադարեցրել է պաշտոնավարել, իսկ դեկտեմբերին՝ Սենատում վերջնական քվեարկության նախորդ օրը, նա հրաժարական է տվել։

1997թ․փետրվարին Էկվադորի խորհրդարանը երկրի նախագահ Աբդալա Բուկարամին հայտարարեց կառավարելու համար «մտավոր անկարող» և հեռացրեց իշխանությունից։ Աբդալլա Բուկարամը փախել է Պանամա, որը նրան քաղաքական ապաստան է տվել։

2000թ․նոյեմբերի 13-ին Ֆիլիպինների խորհրդարանի ստորին պալատը քվեարկեց նախագահ Ջոզեֆ Էստրադայի իմպիչմենտի օգտին։ Նա մեղադրվում էր կոռուպցիայի մեջ։ Այն ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ և 2001թ․ հունվարի 20-ին Ջոզեֆ Էստրադան հրաժարական տվեց։

2001թ․Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն քվեարկեց նախագահ Վահիդ Աբդուրահմանի իմփիչմենթի օգտին: Նա չկարողացավ հաղթահարել երկրում առկա տնտեսական դժվարությունները և իր դեմ հանեց տարբեր քաղաքական և կրոնական խմբերի, այդ թվում՝ բանակը։ Իշխանության ղեկին մնալու Վահիդ Աբդուրահմանի փորձերը չստացան երկրի բնակչության աջակցությունը։

2004թ․ապրիլի 6-ին Լիտվայի խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց նախագահ Ռոլանդաս Պակսասին։ Խորհրդարանականները նրան մեղադրում էին իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորող գործարարին քաղաքացիություն տրամադրելու, պետական գաղտնիքի պաշտպանությունը չապահովելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել են Սեյմի 137 պատգամավորներից 115-ը։

2012թ․հունիսի 22-ին Պարագվայի Սենատը որոշում ընդունեց երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմպիչմենտի ենթարկելու մասին՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով։ Գործը հարուցվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Կուրուգուատու քաղաքում ոստիկանության և ֆերմերների միջև բախումից հետո: Միջադեպի հետևանքով զոհվել էր 17 մարդ։ Նախագահի հրաժարականին կողմ է քվեարկել 39 սենատոր, դեմ՝ 4։

2016թ․օգոստոսի 31-ին Բրազիլիայի Սենատը քվեարկեց նախագահ Դիլմա Ռուսեֆի վերջնական իմպիչմենտի օգտին: Իմպիչմենտի օգտին քվեարկել է 61 սենատոր, դեմ՝ 20-ը։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ էր 54 ձայն։

2016թ․դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց երկրի նախագահ Պակ Կըն Հեին։ Նախագահին իշխանությունից հեռացնելուն կողմ է քվեարկել Ազգային ժողովի 234, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Պակ Կըն Հեն իշխանությունից հեռացվել է 2017թ․մարտի 10-ին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։

2017թ․նոյեմբերի 21-ին Զիմբաբվեի խորհրդարանը որոշում ընդունեց երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին իմփիչմենթի ենթարկելու մասին՝ հրաժարականի համար նրան 24 ժամ ժամանակ տալով։ Խորհրդարանի որոշումից հետո Մուգաբեն հրաժարական տվեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնից։

2020թ․նոյեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը երկրի նախագահ Մարտին Վիսկարային ճանաչեց անգործունակ և քվեարկեց նրա իմպիչմենտի օգտին։ Որոշումն ընդունվեց 105 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։

2022թ․դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմից լուծարված Կոնգրեսը նրան իմպիչմենտի ենթարկեց։ Պերուում իմփիչմենթը համարվում է կայացած, եթե կողմ քվեարկի խորհրդարանականների երկու երրորդը կամ 87 մարդ:

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am