Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի թեման Թուրքիայի խորհրդարանում օրակարգ բերող միակ պատգամավորը եղել է «Դեմոկրատական կուսակցությունից» ազգությամբ ասորի Ջորջ Ասլանը։ Նա Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի միակ ասորի անդամն է: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում։ Ելույթի սկզբում հարգանքով հիշատակել է նախորդ դարասկզբի ողբերգական իրադարձություններին զոհ գնացած հայերին, ասորիներին և մյուս բոլոր ժողովուրդներին։

«Խորհրդարանում գտնվող բոլոր քաղաքական կուսակցությունների խմբակցություններին ունեմ մի հարց։ 1915թ. Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ի՞նչ եղավ այդ 3 միլիոն քրիստոնյաների հետ։ Ուրեմն ինչո՞ւ է այսօր Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն, իսկ այս մարդկանց թիվը՝ 50 հազար»:

Պատգամավոր Ջորջ Ասլանը նկատել է տվել, որ այդ հարցին պատասխանով միայն Թուրքիայում կլինի իրական ժողովրդավարություն, հակառակ դեպքում՝ ոչ։

Ասլանին ելույթի ընթացքում անընդհատ վիրավորական ռեպլիկներով փորձել է ընդհատել իշխանական պատգամավոր, հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ունալ Քարամանը։ Ասորի պատգամավորը վերջինիս հակադարձել է. «Դե վեր կացեք, տղամարդավարի պատասխանեք այդ հարցին»: Լեզվակռիվն ավարտվել է միկրոֆոնի անջատմամբ և Քարամանի արձագանքով՝ «Պատմաբաններին հարցրու»:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Փրկարարները քաղաքացու մարմին են դուրս են բերել ձորից Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել փոխանակման ենթակա անձանց ցուցակ. Զելենսկի Հայաստանը իշխանավորների հարաբերական բարոյականության թակարդում Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նովայա Պոլտավկա բնակավայրը Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Սարգիս Գալստյանի դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումը կբողոքարկվի ԱԳՆ խոսնակը հերքում է այն, որ Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցը հանվել է ՀՀ նախաձեռնությամբ Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավոր Էրդողանը մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պեսկովը հայտնել է առաջիկայում Կիևի հետ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մասին Շատերը կարող են համաձայն չլինել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումների հետ, բայց Սերժ մերժելը կոնկրետ նիկոլականություն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Алиев, у тебя не получится… (video) Հերթական գրառումը... անբարոյական, հրեշ, մաֆիոզ Ալիև վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է». Արմեն Հովասափյան Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար Բայդենը, հավանաբար, կապրի 12-18 ամիս․ Սպիտակ տան բժիշկ Փաշինյանենք անցել են Գառնիկ Դանիելյանի հարազատներին տեռորի ենթարկելուն․ մանրամասնում է Դանիելյանը (video) Պայման ենք դնելու կոնյակագործների առաջ․ Գևորգ Պապոյան (video) «Պուտինը Լուկաշենկոյին ասել է՝ սրան հետևի, գժություն չանի» (video) «Հովիկ Աղազարյանն էլ, Էդմոն Մարուքյանն էլ սրիկաներ են․․․»․ հարցում (video) «Էդ մեզ ես հայհոյու՞մ, Արսեն Թորոսյա՛ն, դե կտեսնես՝ ժողովուրդը քո հետ ինչ է անելու»․ քաղաքացի (video) Ռաիսա Գարբաչովա vs Աննա Հակոբյան․․․․ նա կործանեց երկիրը (video) #ՀԻՄԱ․ «Խուժանկան» չի՛ փոխվելու․․․ չի՛ կշտացել․․․ Հովհաննես Շահինյան (video) Պարոն Քոչարյան, Դուք պարտք ունեք մեր երկրի և ժողովրդի առաջ․ վաստակաշատ մանկավարժ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am