Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածները 70 մարդու կյանք են խլել։ Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով ապրիլի 27-ին զոհվել է 53 պաղեստինցի, իսկ ապրիլի 28-ի կեսգիշերից ի վեր՝ 17 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Ալ Քասամ» խմբավորման անդամները հայտարարել են, որ մարտեր են ընթանում Գազա քաղաքի Թուֆֆահ թաղամասում։ Իսկ «Ալ-Քուդս» բրիգադի անդամները հայտարարել են, որ հեռակառավարվող հրթիռով թիրախավորել են ալ-Թուֆֆահ թաղամասի արևելքում մի տուն, որը իսրայելական ուժերը վերածել էին ռազմական զորանոցի։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կոչ է արել անհապաղ օգնություն հասցնել Գազայի հատվածին, քանի որ սննդի պաշարները սպառվում են։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ խաղաղության ամենամեծ խոչընդոտը պաղեստինցիների կողմից հրեական պետությունը ճանաչելուց հրաժարվելն է։ Նա նաև պաղեստինյան պետության ստեղծումը համարել է «զավեշտալի գաղափար»։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։
Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 52 243 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 639-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան