Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում, Կոնեկտիկուտի ու Իլինոյսի հայկական համայնքներում ներկայացրել է Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակներ

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 25-26-ին ելույթներ է ունեցել Յեյլի համալսարանում և ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ընթացիկ վիճակն ու ապագա անելիքները: Հայտնում են Արցախ Միությունից։

 Յեյլի աշխարհահռչակ համալսարանում կայացած երկու միջոցառումների ընթացքում Արտակ Բեգլարյանը անդրադարձ է կատարել վերջին տարիների զարգացումներին՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մեթոդաբանության ու օրինաչափությունների վրա: Երկրորդ միջոցառմանը Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնյանը խոսել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, դրա հիմքերի և իրացման մեխանիզմների ու հնարավոր պայմանների վերաբերյալ: Բեգլարյանը, ներկայացնելով միջազգային մի քանի օրինակ բռնի տեղահանված ժողովուրդների վերադարձի վերաբերյալ, շեշտադրել է, որ գերտերությունների մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը, ինչի համար, բնականաբար, անհրաժեշտ են առաջին հերթին ՀՀ պետական ինստիտուտների պատասխանատու և գործուն ջանքերը:

 Նա ընդգծել է, որ այս ծանր իրավիճակում հայ ժողովրդի գլխավոր տեսլականը պետք է լինի հզոր, զարգացած ու ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության կերտումը, որից էլ բխում է Արցախի տեսլականը, այն է՝ հավաքական վերադարձի միջոցով Արցախում անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքի ապահովումը:

Կոնեկտիկուտի օրենսդիր մարմնի շենքում (քաղաք Հարթֆորդ) և Իլինոյսի հայկական համայնքում (քաղաք Չիկագո) կայացած հանրային միջոցառումներում Արտակ Բեգլարյանը հանդես է եկել հիմնական բանախոսությամբ: Նա իր ելույթներում առանձնացրել է Արցախին առնչվող յոթ հիմնական ռազմավարական նպատակներ, որոնց կյանքի կոչումն անհրաժեշտ է վերոնշյալ տեսլականին հասնելու համար: Նա այդ նպատակները ներկայացրել է անգլերեն “PERSIST» (համառել) բառի տառերով, մասնավորապես՝

1. Պահել Արցախի ժողովրդին Հայաստանում՝ ապահովելով կայուն ու արժանապատիվ կեցություն և ինքնության պահպանում նրանց համար:

2. Ապահովել Արցախի ֆիզիկական միջավայրի պահպանությունը՝ իր մշակութային ժառանգությամբ և հանրային ու մասնավոր սեփականությամբ, որոնք ակտիվորեն ոչնչացվում ու յուրացվում են Ադրբեջանի կողմից:

3. Փաստագրել բոլոր հանցագործությունները և ամրագրել Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային բոլոր հնարավոր ատյաններում:

4. Ապահովել Արցախի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:

5. Նախաձեռնել ու հասնել միջազգային արդարադատության՝ պատժելով հանցագործներին և կանխելով նորանոր հանցագործությունները հայ և այլ ժողովուրդների հանդեպ:

6. Վերացնել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունը և դրա արմատները, որը հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործությունների գլխավոր գաղափարախոսական հիմքն է:

7. Վերադարձնել հայ գերիներին, որոնք Ադրբեջանում առերեսվում են ծանր զրկանքների ու կեղծ դատավարության՝ պարզապես հայ լինելու պատճառով:

Արտակ Բեգլարյանն ամփոփիչ խոսքում հորդորել է ներկաներին պատրաստ լինել հետևողական ու երկարատև պայքարի՝ հանուն համամարդկային արժեքների ու հայ ժողովրդի հարատևման:

Եյլի համալսարանի միջոցառումները կազմակերպվել են Մաքմիլան կենտրոնի Ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR), Փոյնթեր ծրագրի և Եյլի հայկական ցանցի կողմից, Հարթֆորդի միջոցառումը կազմակերպվել է Կոնեկտիկուտի հայկական համայնքի կողմից, իսկ Չիկագոյի միջոցառումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Իլինոյի մասնաճյուղի կողմից։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Փաշինյանը կկրկնի իր տխրահռչակ իդեալի ճակատագիրը․ Նաիրա Զոհրաբյան (video) Գլուխը պատին է տալիս․ Արմեն Չարչյան (video) Կաթողիկոսին տուգանել են. մանրամասներ (video) Մինասյանի հետ կապված ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան #ՀԻՄԱ․ Իսրայելական գմբեթը փլուզվել է․ Իրանը աշխարհը կհասցնի կատաստրոֆայի, եթե․․ Երվանդ Բոզոյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչոցներին. Չարչյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Ինչ պայմանով է «Հայաստան» խմբակցությունը ցանկություն հայտնել միանալ իմպիչմենտի գործընթացին (video) Իրանի Սպահանի միջուկային օբյեկտում չորս շենք է վնասվել. Գրոսսի ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով Շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ. Մելքոնյանը բացահայտում է Ասում էիր՝ Գարեգինը ինչու՞ է լռել, հիմա դու ասա՝ ինչու՞ ես լռել․․․ Կարծում եմ՝ Իրանը չի գնա դրան, քանի որ այդ կհանգեցնի ԱՄՆ-ի արագ լայնածավալ ռազմական միջամտության․ Սաֆրաստյան «Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից․․․ փոփոխականները շատ են․ պարտիան՝ չափազանց բարդ» Միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ. Փեզեշքիան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մի հիմար մի բան է ասել... Վեհափառի մասին Փաշինյանի ասածը սուտ է. Արշակ Սրբազան (video) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել Դուք հասկանու՞մ եք՝ էս «իդիոտկան» ինչ է ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Փեզեշքիանի հետ զրույցում Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը խաղաղության պահպանման հարցում Քննչական կոմիտեն հենց հիմա պետք է զբաղվի Աննա Հակոբյանով․ Միքայել Աջապահյան (video) Առեղծվածային դեպք՝ Երևանում. շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին #ՀԻՄԱ․Նախիջևանի կողմից ու Սյունիքի մասով լուրջ վտանգ կա․ Նիկոլը շտապում է Թուրքիա․ Իշխան Սաղաթելյան (video) Ադրբեջանի հետ զուգահեռ անցել են հարձակման․ Արշակ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am