Մինսկը մտահոգված է Ուկրաինայից տարածվող անտառային հրդեհներով

Բելառուսի անտառտնտեսության նախարար Ալեքսանդր Կուլիկը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքից անդրսահմանային անտառային հրդեհների տարածումը մտահոգության տեղիք է տալիս և չի բացառել հրկիզումը։ Այս մասին հայտնում է Belarus 1-ը։
Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած հրդեհը պատահական չէր։ Նախարարը կարծում է, որ անտառային էկոհամակարգում 1,5 կմ տարածքով հրդեհային ճակատ չի կարող առաջանալ։