Թրամփի կարծիքով՝ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը տեսնել Ռուսաստանի կազմում՝ որպես խաղաղության համաձայնագրի մի մաս՝ չնայած Կիևը նախկինում մերժել է նման առաջարկը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

 Երբ Թրամփն հարցրել են՝ արդյոք Ուկրաինայի նախագահը պատրաստ է հրաժարվել թերակղզուց, որը 2014 թվականից գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին կոչ է արել «դադարեցնել կրակել, նստել և համաձայնագիր ստորագրել»։ Ըստ Թրամփի՝ դրան կարելի է հասնել երկու շաբաթվա ընթացքում։


ԱՄՆ նախագահն այս մեկնաբանություններն արել է Վատիկանից՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից վերադառնալիս, որտեղ կարճ հանդիպում էր անցկացրել Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Թրամփի խոսքով՝ հանդիպումը «լավ է անցել», և Ղրիմը քննարկվել է «շատ կարճ»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկին «ավելի հանգիստ էր». ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել փետրվարին Սպիտակ տանն իրենց միջև տեղի ունեցած թեժ վիճաբանությունը։

Օրերս Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրի հիմնական կետերը համաձայնեցվել են։ Ապրիլի 25-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Կիևին ներկայացված ամերիկյան առաջարկի տեքստը, հայտնել էր, որ այն ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի դե յուրե ճանաչումը որպես ՌԴ-ի մաս, ինչպես նաև Մոսկվայի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքների դե ֆակտո ճանաչում. սրանց մեջ են մտնում Լուգանսկը, Զապորոժիեի, Դոնեցկի և Խերսոնի՝ ՌԴ-ի կողմից վերահսկվող հատվածները։ Բացի այդ, Ուկրաինա է վերադարձվում Խարկովի մարզը, իսկ Զապորոժիեի ատոմակայանը վերադառնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, սակայն այն կառավարում է ԱՄՆ-ն, իսկ էլեկտրականությունը բաշխվում է ինչպես Ուկրաինային, այնպես էլ ՌԴ-ին։ ԱՄՆ-ի պլանով բացառվում է նաև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Reuters-ը հայտնել է, որ Եվրոպան և Ուկրաինան հակաառաջարկներ են ներկայացրել։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Պուտինը միշտ հարգել է ամերիկացի բանակցողներին․ Ուիթքոֆ Հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով Որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում նոր աղետների պատճառ դառնալ 2018-ի իրադարձությունը կառավարման համակարգի խորքային ճգնաժամի, ոչ թե սոցիալական ընդվզման հետևանք էր Ուիթքոֆը Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am