Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման մեջ կան բազմաթիվ տարրեր, որոնք համընկնում են Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Ուկրաինայի հարցով գործարքի պայմանների մասին։