Ինչ է եղել պայթած բեռնարկղերում․ Իրանը լռում է, New York Times-ը՝ գաղտնազերծում

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 1139-ի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է զոհերին, ապա ըստ իրանական աղբյուրների, թիվը հասել է 20-ի:
Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։
Պաշտոնապես երկրի իշխանությունները չեն ասում, թե կոնկրետ ինչ է եղել պայթած բեռնարկղերում։ Սակայն New York Times-ի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող աղբյուրը հայտնել է, որ նավահանգստում նատրիումի պերքլորատով բեռնարկղեր են պայթել: Այս նյութն օգտագործվում է պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար։