Երևանում էլիտար շենքի աշխղեկը տեղափոխվել է հիվանդանոց․ նա մնացել է ավտոկռունկի և փորվածքի միջև

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում հերթական էլիտար շենքի կառուցման վայրում աշխատանքային կանոնները չպահպանելու հետևանքով աշխատակից է տուժել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ռուբեն Սևակ փողոցից «պոլիտրավմա» ախտրոոշմամբ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Ս.-ն է:

Պարզվել է նաև, որ ժամը 11:00-ի սահմաններում Ռուբեն Սևակ փողոցի 11 հասցեում գտնվող նորակառույց շենքի շինհրապարակում Երևանի բնակիչ 34-ամյա Մարտուն Բաղդասարյանի կողմից շահագործվող «Zoomlion» ավտոկռունկով (կռան) աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներում ավտոկռունկի շրջվելու հետևանքով Կարեն Ս.-ն մնացել է կռունկի և շենքի հիմքի համար քանդված փորվածքի «կատլավան» միջև, ինչի հետ ստացել է մարմնական վնասվածքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարտուն Բ-ն աշխատում է «Իմ Շին» ՍՊԸ-ում՝ որպես կռունկավար, իսկ վիրավոր Կարեն Ս.-ն՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես աշխղեկ:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Պուտինը երևի նայում ու ժպտում է Նիկոլն ասաց՝ վեշերներդ հավաքեք ու գնացեք․․․ Աննա Մկրտչյան (video) Ով է Մոսկվայում դիմավորել Փաշինյանին Անբարոյակա՞ն ես, թե՞ հիվանդ․ Արմեն Աշոտյան (video) Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը. Factor.am Ձերբակալություններ կլինե՞ն․ Արցախի պետնախարարի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ, Կճոյան, Միրզախանյան, մի՛ արեք այնպես, որ ձեր գերեզմանների վրա հերթ կանգնեն»․ ազատամարտիկ (video) Սրբուհի Գալյա՛ն, դու հաստատ լավ չես ապրելու․ Անժելա Թովմասյան (video) Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Փաշինյանին բողոքի ակցիայով են դիմավորել «Ինչ խայտառակ տեղեկություններ են փոխանցել ջավախահայերը Վազգեն Միրզախանյանի մասին» (video) Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է. Վարդան Օսկանյան Նիկոլի ադրբեջանական «պարտնիյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի. Արմեն Հովասափյան Ի՞նչ է քննիչը նախազգուշացրել փաստաբան Ռոման Երիցյանին (video) Արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը. Անուշ Պողոսյան «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Կապ տեսնում եմ երեկվա մեր խորհրդակցության հետ․ Արցախի ԱԺ նախագահը՝ քննչական գործողությունների մասին Ռոբերտ Քոչարյանի կարևոր մեսիջը՝ 7 րոպեում (video) Վազգեն Միրզախանյա՛ն, շտապ զանգահարիր Ալիևին․ Անժելա Թովմասյան (video) Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը Փաստաթղթեր են փնտրում․ Արցախի պետնախարարը մանրամասներ է հայտնել Գաղտնի փաստաթուղթ են ուզում գտնել․ ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի դեմ գործը խուզարկության հետ (video) «Հատուկ մեծագլխի համար ասեմ՝ ինչքան փող է բերել Ռոբերտ Քոչարյանն Արցախից»․ Անժելա Թովմասյան (video) Արշավ է, Արցախի ներկայացուցչության շենքն ուզում են խլել․ Ռոման Երիցյան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am