Պուտինը պատրաստ է բանակցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն առանց որեւէ նախապայմանի», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
