Կինը շենքի 2-րդ հարկում գտնվող իրենց տան պատշգամբի փլուզման հետևանքով լվացք կախելու պահին ընկել է ցած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում։ «Կինը Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբում լվացք կախելիս է եղել, երբ այն փլուզվել է։ Նրան առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ապա շտապօգնության աշխատակիցներ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ»,– հայտնում է կայքը։ Ներկայում պարզվում է տուժածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով` այդ շենքում մի քանի պատշգամբ էլ կա, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար, քանի որ ամեն պահի դրանք էլ կարող են փլուզվել։
Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը
Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը