Մոմավառություն-ակցիա՝ Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակին

Ապրիլի 26-ին լրանում է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից՝ ոստիկանության մեքենայի հարվածից Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի զոհվելու 3 տարին:
Այդ առիթով Լեո-Պարոնյան խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ, հասարակական գործիչներ հիշատակի ակցիա են իրականացնում՝ մոմավառություն: