Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Դիտել նաև
Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ
Էս քաղաքում ձեզնից հետո էլ են մարդիկ ապրելու. բոլորին ծեծել չեք հասցնի. Լիլիթ Բլեյան
Հաղորդմանս հիմքով քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել xosnak.am-ի դեմ. պատգամավոր
Դա անբարո սուտ է. Նարեկ Գրիգորյանը՝ երակները կտրելով ծառայությունից ազատվելու մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ապրիլի 21-ին պաշտոնական գրությամբ՝ որպես հաղորդում հանցադործության մասին, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Տկն․ Աննա Վարդապետյանին՝ xosnak.am լրատվականի և նրա կողմից վարվող ֆեյսբուքյան էջում Արցախահայության դեմ ակնհայտ ատելության խոսք տարածելու հարցով։
Հույս ունեմ, որ դատախազությունը և իրավապահ մյուս մարմինները մասնագիտական համարժեք վերաբերմունք կդրսևորեն և պատշաճ իրավական գնահատական կտրվի այս արգահատելի և, ավաղ, շարունակվող վարքին»։