2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար. ինչ գումարներ է ծախսել ԱԺ-ն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 22-25-ը Հայաստանի քաղաքական էլիտան ընդունում էր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին։

Այցի ընթացքում ներկայացուցիչները հանդիպել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ալեն սիմոնյանին պատվիրակության անդամները նվիրել էին թանկարժեք նվեր՝ կապույտ գույնի «Ապակե թռչուն» հուշանվեր, որի արժեքը կազմել էր 120 հազար ՀՀ դրամ, եւ որը ԱԺ նախագահը հայտարարագրել էր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների պատվիրակության ընդունելության կամակերպման համար Ազգային ժողովը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Չեփթր» ՍՊԸ-ի հետ՝ 87 մլն 798 հազար դրամ (մոտ 223 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ։

Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն:

Օրինակ, պատվիրակության այցով պայմանավորված, Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելն արժեցել է 2 մլն 95 հազար դրամ, իսկ ահա հյուրընկալ օջախի՝ «Դվին» հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պարոնյան փողոցում տեղադրված մեկ դրոշի արժեքը եղել է 261 հազար դրամ, իսկ հյուրանոցի դիմացի մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ։

«Հյուրանոցի կառույցի վրա դրոշների առկայության ապահովումը» 594 հազար դրամ է արժեցել, իսկ պարզապես «դրոշների տեղադրումը»՝ 1 մլն 497 հազար դրամ։

Սպիտակ, բրենդավորված ամբիոնները արժեցել են 1 մլն 296 հազար դրամ, որոնց ընդհանուր քանակը եղել է 8, բեմի համար ծախսվել է 504 հազար դրամ, բեմի հատակի սև լինոլիումը արժեցել է 722 հազար դրամ, բեմի ճակատի պաստառը՝ (Баннер) 480 հազար դրամ, լատվամիջոցների համար 6 հարթակի տրամադրումը՝ 432 հազար դրամ, կահույքների և այլ պարագաների բրենդավորումը՝ 864 հազար դրամ։
Համաժողովի հեռարձակումը և տեսաձայնագրությունը արժեցել են 2 մլն 820 հազար դրամ, WI-FI ծառայությունը՝ 1 մլն 620 հազար դրամ, 12 խոսափողը՝ 36 հազար դրամ, կաշվե աթոռների և բրենդավորված տումբաների ապահովումը (9 հատ)՝ 691 հազար դրամ։

«Դվին» հյուրանոցում՝ «Մյուզիք հոլում», 4 լեդ էկրանի ապահովումն արժեցել է 24 մլն 144 հազար դրամ, սեղանների ծաղկային ձևավորումն արժեցել է 780 հազար դրամ, սուրճի թեյի, աղանդերի մատուցումը 150 անձի համար արժեցել է 2 մլն 880 հազար դրամ, ընթրիքի ճաշացանկի ապահովումը՝ 216 հազար դրամ, ընթրիքի շոու ծրագրի ապահովումը՝ 6 մլն դրամ, իսկ միայն ընթրիքն արժեցել է 7 մլն 200 հազար դրամ։

Պատվիրակության այցով պայմանավորված՝ Ազգային ժողովը «Դվին» հյուրանոցային համալիրի համար ոչ միայն լինոլիում է գնել, այլ նաև 22 մետր երկարությամբ վարագույր՝ 600 հազար դրամ արժողությամբ։

«Դվին մյուզիք հոլի» 2 օրվա վարձակալությունը, ըստ պայմանագրի, արժեցել է 24 մլն դրամ։

Հարկ է նշել, որ «Չեփթր» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, որը պետական գրանցում ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընկերության իրական շահառուն Սիրվարդ Պետրոսյանն է։ Հարց է առաջանում՝ ինչպես է անգամ մեկ տարի աշխատանքային փորձ չունեցող ընկերությունը մի քանի ամսվա մեջ Ազգային ժողովի հետ կնքում 4 պայմանագիր, գրեթե 120 մլն դրամ արժողությամբ։

Բանն այն է, որ ըստ մամուլի հրապարակումների, Սիրվարդ Պետրոսյանը «Դվին» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է։ Հենց դա է պատճառը, որ այս ընկերությունը խաղի մեջ է մտել՝ «Դվինի» անունը քողարկելով, սակայն հյուրանոցային համալիրին «գործ ապահովելու» համար, ինչը ենթադրում է միլիոնների մսխում պետական բյուջեից։ Ստացվում է, որ իշխանությունների սրտի հաջորդ օլիգարխը՝ «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, պատվիրակությունների ընդունելությամբ ապահովում է սեփական հյուրանոցի կարիքները հոգալու գործընթացը, այլապես նոր վարագույրներ կամ լինոլիում գնելու իմաստն այլ կերպ չենք կարող բացատրել։

Ահա, թե ինչ հետաքրքիր տեսք ունի մարդկային դեմք «չունեցող», պոզով և պոչով կոռուպցիան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am