30-40 հազար դրամանոց դրոշը Աժ-ն գնել է 263 հազարով. «Դվինի» 87 մլն-ի ճոխությունները պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի կողմից կատարված գնումները իրենց բարձրարժեքությամբ մշտապես առանձնանում են: Գրեթե ամեն ինչ ԱԺ-ն մեկ անձից կատարված գնումների, կամ նույնիսկ մրցութային կարգով կնքված պայմանագրերով մի քանի անգամ շուկայականից թանկ արժեքով է կազմակերպում:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հունվարի 22-25-ը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների ընդունելության կազմակերպման փաստաթղթերը։ Ընդհանուր հաշվով՝ 3 օրվա համար ԱԺ-ն ծախսել է մոտ 223 հազար ԱՄՆ դոլար: ԱԺ-ն 87 մլն 798 հազար դրամ է տվել «Չեփթր» ՍՊԸ-ին։

Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն:

 

 

Սկսենք դրոշներից

Պայմանագրում կարդում ենք, որ պատվիրակության այցով պայմանավորված՝ Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելու համար ԱԺ-ն այդ ընկերությանը վճարել է 2 մլն 95 հազար դրամ (ամեն դրոշի համար՝ 261 հազար ՀՀ դրամ): Մինչդեռ List.am կայքում տեսնում ենք, որ ամենաթանկարժեք դրոշները՝ պատվանդանով, վաճառվում են 30.000 դրամով: Ինչո՞ւ է ԱԺ-ն մոտ 4 անգամ ավելի գումար տվել մեկ դրոշի համար:

Իսկ հյուրընկալ օջախի՝ Դվին հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել (մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ)։ Դարձյալ կարելի էր սա կազմակերպել 20-30 հազար դրամով:Բացի դրանից, հենց հյուրանոցի վրա են նաև դրոշներ տեղադրել, որի համար ծախսվել է 594 հազար դրամ: Կրկին տեսնում ենք՝ նույն օնլայն հարթակում դրոշների արժեքները մի քանի անգամ էժան են:

«Պարզապես դրոշների տեղադրում» կետով` 1 մլն 497 հազար դրամ է ծախսվել, որը, ենթադրաբար, արդեն միջոցառման սրահում տեղադրված դրոշների համար է։ Բայց կրկին շատ բարձր արժեք է վճարվել․ List.am կայքում դրոշի գինը 1500 դրամ էր։

Ամբիոնները՝ սպիտակ բրենդավորված, արժեցել են 1 մլն 296 հազար դրամ, ընդհանուր քանակով եղել են 8 հատ:

դիտվել է 756 անգամ
Լրահոս
Ազատի զորամասի հրդեհը չեն ուզում խոստովանել՝թուրքն է արել,գցում են կապիտանի վրա․գնդապետ Հովհաննիսյան (video) «Թուրքի հետ քիրվայությունը Բլեյանից, բանդիտիզմը՝ Վանոյից․․․ո՞վ է հոգեզավակ Նիկոլը» (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն անզիջում է եկեղեցու հարցում, բայց Կաթողիկոսն ուժեղ գործիքակազմն ունի․ Էդգար Էլբակյան (video) «3+3»-ի նախարարական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է․ Սամսոնյան «Ծախու շու՛ն, հոգի՞դ ես վաճառել․․․ Վազգեն Սրբազանի սկանդալային անցյալը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետից Ծափաթաղում սպանված Տիգրանի քրոջն ու եղբայրներին դեռ չեն վերադարձնելու մորը #ՀԻՄԱ․ «Ի՞նչ հզոր քայլ արեցին գյումրեցիները Նիկոլի դեմ» (video) Հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից․ փաստաբան Ինչպես Նիկոլը խայտառակեց Կճոյանին ու հետո գնաց դեմը չոքեց (տեսանյութ) Փաշինյանի՝ Գերմանիա այցին ընդառաջ մի շարք կազմակերպություններ դիմել են կանցլերին Գյումրիում Նիկոլին փրկեց միայն ու միայն եկեղեցու հանդուրժողականությունը․ Կարապետ Պողոսյան (video) Ինչու՞ և ովքե՞ր են Միհրան Հակոբյանի վրա հարձակվողները․․․ վերջին նորություններ (video) Միայն կռանալն է լավ ստացվում (video) Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը․Ամստերդամ Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաների ուղղությամբ #ՈՒՂԻՂ․ Վազգեն (Էդիկ) Սրբազան․ «նզովյալ Նիկոլի սրբապիղծ հենարանը»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նարեկ Սրբազա՞նն է հրավիրել Վազգեն Միրզախանյանին Գյումրի պատարագի․ արձագանքում է հոգևոր տեսուչը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքը Իշխանական բռնությունն այլևս դասակարգվում է որպես «հայրական ապտակ», «դե փորձանք է՝ եկավ էլի».Հակոբյան Երևանում այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապը. քաղաքացու շնորհիվ կրակը տոնածառին չի հասել Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am