Թրամփը կրկին խոսել է Ղրիմի կարգավիճակի մասին

Ուկրաինայի համար դժվար կլինի վերադարձնել Ղրիմը, որը հանձնվել է Ռուսաստանին առանց մեկ կրակոցի, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ հանդիպման ժամանակ։
«Ղրիմը հանձնվել է (ԱՄՆ-Խմբ.) նախագահ Բարաք Հուսեյն Օբամայի օրոք, դա ինձ հետ կապ չունի։ Նրանք որոշում են կայացրել, կրակոցներ չեն եղել, պարզապես հանձնել են։ Հիմա ասում են՝ կարո՞ղ եք վերադարձնել, կարծում եմ՝ շատ դժվար կլինի անել»,- ասել է նա։