Մենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը խոսք է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության առիթով։

«Սիրելի հայորդիներ, այսօր մենք հիշատակում ենք Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզբին կազմակերպված և իրագործված ցեղասպանության` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Այս ցավոտ պատմական իրողությունը Օսմանյան պետության ղեկավարները ծրագրեցին և իրագործեցին մեծ պետությունների աչքի առաջ, որոնք դեռ երկար ժամանակ լուռ ու անտարբեր անհաղորդ եղան մեր ժողովրդի կոտորածին ու ողբին։ Պատմական Հայաստանը բռնի կերպով հայաթափվեց, իսկ տեղահանված ժողովրդի 1.500.000֊ը քշվեց անապատ, որտեղ չդիմանալով սովին, ծարավին ու տապին, թուրքի գազանությանն ու վայրագությանը` հոգին ավանդեց ի Տեր, մարմինն ու արյունը անապատի ավազին խառնած։ Ջարդարարների նպատակն էր ողջ հայ ժողովրդին բնաջնջել և հավատափոխ անել:

Այսօր, Մեծ Եղեռնից 110 տարիներ անց, հայ ժողովուրդը կա, ապրում է, պետություն է կերտում, օջախ է շենացնում, «Զի Աստված ընդ մեզ է»։

Բայց այսօր էլ մենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. մեկ տարի առաջ, նույն մեծ տերությունների անտարբեր հայացքների առաջ հայաթափվեց Արցախ աշխարհը, ասել է թե` հայի վերքը նորից արյունեց։

Սիրելի հայորդիներ, պատմության ցավոտ էջերը մեզ սովորեցնում են հիշել, գնահատել ու արժևորել մեր ազգի անցած դժվարին Խաչի ճանապարհը, նաև հույսով, հավատով ապավինել Խաչյալին ու ապրել Նրա պատվիրաններով, վստահ լինելով, որ երբ մեր հույսն Աստված է, մենք միշտ կլինենք, կունենանք երկիր, պետություն, ազատություն, և ապագայում մեծ ու միավորված հայրենիք։

Աղոթք, խունկ և բյուր օրհնություն սրբադասված անմեղ զոհերի հիշատակին»,- ասվում է Սրբազանի խոսքում։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Դուք գիտե՞ք՝ ինչ եք մնացել․ Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանը պետք է զանգի Վրաստանի վարչապետին. գործարանի աշխատակից (video) Գործազուրկ ենք դառնում, հենց հիմա Փաշինյանը այս հարցը պետք է լուծի․ ակցիայի մասնակից (video) Փաշինյանն անհապաղ պետք է այս հարցը լուծի, մենք ինչպե՞ս ենք ապրելու․ բողոքի ակցիա (video) Գնել Սանոսյանը պիտի Վեդիի ջրամբարի համար պատասխան տա․ Թագուհի Թովմասյան (video) Բոլորս գործազուրկ կդառնանք, ո՞նց ենք մեր ընտանիքները պահելու․ ակցիայի մասնակից (video) Եթե այսպես շարունակվի, մեր ռուս գործընկերները հնարավոր է հրաժարվեն մեզ հետ համագործակցել․ ակցիա (video) Վրացական անցակետում վարորդին ասել են, եթե կոնյակ եք բերել՝ ձեր հարցը լուրջ ա․․․ բողոքի ակցիա (video) Աննա Հակոբյանը հավաստագիր ունի՞ կրթելու համար․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վրաստանը կոնյակով լի մեր մեքենաները Լարսում պահում ա, Էկոնոմիկայի նախարարից պատասխան ենք ուզում (video) Սենց բան ե՞րբ ա եղել, ո՞նց են պլոմբները պոկում, ու 1 ամիս պահում․ կոնյակագործ (video) Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է, պետությանը հասցվել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս #ՀԻՄԱ․ Թուրքական պլանը՝ Հ1-ի եթերում․ Էդգար Էլբակյան (video) ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Ի՞նչ է առաջարկել Պուտինն Արցախի իշխանություններին (video) Ինչ է կատարվում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց Ողբերգական դեպք Շիրակի մարզում. հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն, վերջինը հայտնվել է մայթին «ԲԴԽ նախագահին SMS-ով աշխատանքից ազատելը նորմա՞լ է»․ Կյուրեղյանը՝ Հակակոռուպցիոն նախագահին (video) Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Աննա Հակոբյանի ու Փաշինյանի արշավների վրա որքա՞ն է ծախսվում բյուջեից․ Աննա Գրիգորյան (video) Դատախազությունն իր անգործությամբ խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքը․ իրավապաշտպան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Մունդառ հերյուրա՞նք է, թե՞ այդ կոռուպցիայի հետևից գնալու եք․ Արթուր Խաչատրյան (video) Պուտինը Ուկրաինայում այդ քայլից հետո կանցնի Հայաստանին․ Հրանտ Բագրատյան (video) Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին․քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am