ԱՄՆ-ն հնարավոր է գրեթե կրկնակի նվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. The Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է երկիր ներկրվող չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ Պեկինի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են հասցվել մինչև 50-65 տոկոսի: Նշվում է, որ քննարկումները շարունակվում են, ընդ որում՝ քննարկվում է միանգամից մի քանի տարբերակ: Նախագահ Թրամփը դրանց վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել։

Քննարկվող տարբերակներից է մաքսատուրքերի բազմաստիճան սանդղակի ներդրումը. 35 տոկոս՝ այն ապրանքների ներմուծման համար, որոնք չեն սպառնում ԱՄՆ ազգային անվտանգությանը և առնվազն 100 տոկոս՝ ռազմավարական կարևորության ապրանքների համար: 

Թրամփը ավելի վաղ խոստովանել էր, որ չինական ապրանքների նկատմամբ իր սահմանած 145% մաքսատուրքը չափազանց բարձր է: Նա խոստացել էր Պեկինի հետ առևտրային համաձայնագիր կնքելուց հետո զգալիորեն նվազեցնել դրանք։

Չինաստանը նույնպես հայտնել է ԱՄՆ հետ առևտրային բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, սակայն նախազգուշացրել է, որ Սպիտակ տան հնչեցրած ​​սպառնալիքների պայմաններում դրանք անհնարին են:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար Արմավիրի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք. Դատախազություն Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել. գյուղը շոկի մեջ է Ինչ եղանակ է սպասվում Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է․ Իրանը թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Լույս չի լինի Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն» Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան «Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am