ԱՄՆ-ն Ուկրաինային վերջնագիր է ներկայացրել․ Politico
Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային՝ կապված հակամարտության կարգավորման ծրագրի հետ, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմը ցանկանում է կենտրոնանալ նախագահի խաղաղության համաձայնագրի ծրագրի վրա, որն Ուկրաինային ներկայացվել է որպես «կամ ընդունիր, կամ հեռացիր» տարբերակ», - ասվում է հրապարակման մեջ։
