«Այս իշխանությունները ոչ միայն պատերազմում են պարտվել, այլև իրենք իրենց մոտ են պարտվել հոգեբանորեն, իբրև մարդ են պարտվել։ Նրանք այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ի, Հանրապետության հրապարակում մեկնարկող ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ խոսելով այն մասին, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ պետական որևէ միջոցառում չի կազմակերպվել։
«Վերջին 25 տարում, երբ մենք անկախություն ենք ունեցել, և պետությունն ինչ–որ իմաստով հետամուտ է եղել Ցեղասպանության միջազգային ճանաչամանը, այդ պայքարը եղել է հիմնականում սփյուռքի ազգային կուսակցությունների պայքարը, երբեք համընդհանուր չի եղել, ցավով եմ ասում դա։ Գուցե հիմա էլ նույն վիճակի մեջ ենք, ես սա ողբերգություն չեմ համարում։ Կարծում եմ, որ կրկին կգա ժամանակը, և ամբողջ ազգը հետամուտ կլինի Ցեղասպանության ճանաչմանը և իր իրավունքների վերականգմանը։ Սա փուլ է, որը վատ երազի պես կանցնի»,–ասաց Մարգարյանը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները ուրացման քաղաքականություն են վարում։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը