Խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության». «Միասին»

Միասի՛ն ապացուցելու ենք հանցագործների պատժի անխուսափելիությունը, մեղսավորության վաղեմության ժամկետների բացակայությունը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը 2025 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է՝ բեկումնային պահ անվտանգության և ինքնիշխանության պահպանման մարտահրավերների փակուղում հայտնված համայն հայության համար։ Թուրքական յաթաղանի 1,5 միլիոն սրբադասված մեր զոհերի ու Արևմտյան Հայաստանի անանց կորստի ցավին գումարվել են Արցախի լիակատար բռնազավթումն ու ցեղասպանական հայաթափումը: Ալիևյան միջազգային հանցագործ վարչախմբի կողմից։ 150 հազար արցախցի բռնագաղթվածների ծանրագույն խնդիրները, Բաքվի բանտերում, ապօրինի դատերում կեղեքվող և խոշտանգումների ենթարկվող հայ պատանդների ազատ արձակման հարցերը, որոնք ահագնացել են Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ապիկար ու ազգադավ քաղաքականության հետևանքով: Ավելին, խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ հային հայի դեմ դուրս բերելով, ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության», պաճուճելով այն կեղծ խաղաղասիրության, թշնամուն անվերապահ հպատակվելու կոչերով։ Ցեղասպան թուրք-ադրբեջանական ուժերի պահանջով ՀՀ սահմանադրություն են պատրաստվում փոխել՝ ուրանալով ՀՀ անկախության հռչակագրի բարձրագույն արժեքները, Արցախյան ինքնորոշման իրավունքի պայքարը, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը՝ անգամ կասկածի ենթարկելով Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված իրողությունն ու Թուրքիայի մեղավորության հանգամանքը։

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումն արձանագրում է՝ պատմության քառուղիներում ցեղասպանություն վերապրած մեր ազգը կարողացել է ոտքի կանգնել բացառապես ազգային ինքնության իր հիմնասյուների վրա հենվելով, Հայ դատի ու պահանջատիրության, հանուն անկախ պետականության պայքարի ու հիշողության շնորհիվ։ Արցախյան հիմնահարցի կարգավորման էջը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք վերականգնել արդարությունը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը, մեր հայրենակիցների անվտանգ ու ապահով վերադարձը Արցախ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող մարդկանց շարքերը, մեր սուրբ զոհերի հիշատակի անմահ կրակի շուրջ ծաղիկների ու պսակների բարձրացող պատվարները պիտի դառնան մեր հանրային քվեն, որը վերահաստատում է ազգի հավատարմությունը անկախ ու միացյալ պետականությանը՝ մերժելով պատմությունն ու արդարությունը ուրացող բոլոր դավաճաններին, երևելի ու աներևույթ թշնամիների սուտն ու կեղծարարությունը։ Միասին ապացուցելու ենք հանցագործների համար պատժի անխուսափելիությունը, մեղասավորության համար վաղեմության ժամկետների բացակայությունը։ Վկան Հայոց Նեմեսիսի հերոսների գործած արդարադատության միջազգային ճանաչումն ու պատմության գնահատականը։ «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման համակարգող խորհուրդ

 

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am