Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք» (Ձայնագրություն)

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության:

«Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ:

Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան:

Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք:

Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ:

Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ:

Ամեն ինչ նորմալ է նաև դատարանում: Ավելին, եթե նոմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէինք անի: Շատ թեժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթության սահմաններում: Մնացածը ամեն ինչ նորմալ է: Իհարկե, շատ ենք կարոտում մեր ընտանիքներին: Իհարկե, շատ ենք մտահոգված մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամեն ինչ նորմալ պիտի լինի:

Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,– ասել է Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցներով նախօրեի դատական նիստից Դավիթ Բաբայանի հարցաքննության վերաբերյալ կեղծ տեղեկություններ էին տարածվել:

Խոսքը վերաբերում է Դավիթ Բաբայանի ցուցմունքներին, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ:

Մեջբերենք ադրբեջանական լրատվամիջոցների կեղծիքը՝ Դավիթ Բաբայանի ցուցմունքների վերաբերյալ:

««Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևի հարցերին ի պատասխան՝ ամբաստանյալ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցել այս իրադարձություններին։ Նրա խոսքով, նրանք, ովքեր ձգտել են խնդիրը լուծել ուժով, հասել են իրենց նպատակին. «Այս գործողության մեջ ներգրավված են եղել տարբեր խմբեր»,- հավելել է նա։

Ամբաստանյալը հայտնեց նաև, որ Արցախի իշխանությունները նույնիսկ «Խոջալուի ազատագրման համար» մեդալ են սահմանել։

«Եթե, ինչպես պնդում է Հայաստանը, Խոջալուի ցեղասպանության ժամանակ (Իվանյան.- խմբ.) մարդասիրական միջանցք է եղել խաղաղ բնակիչների ելքի համար, ապա ինչո՞ւ նրանց թույլ չեն տվել հեռանալ, ինչո՞ւ, ինչպես դատավարության ժամանակ արդեն նշել է Արկադի Ղուկասյանը, հարյուրավոր ադրբեջանցիներ չեն կարողացել հեռանալ այնտեղից, ինչո՞ւ են նրանք հասցվել Խանքենդի (Ստեփանակերտ.- խմբ.), Դավիթ Բաբայանը չի կարողացել պատասխանել: Փոխարենը նա հայտարարեց՝ ինչպե՞ս կարելի է արդարացնել այն, ինչ կատարվել է երեխաների և խաղաղ բնակիչների հետ: Դա բարբարոսություն է»»:

դիտվել է 285 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am