Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երևան քաղաքում կառավարման «խորը» ճգնաժամ է։
ՔՊ ու հանրապետություն քույր կուսակցությունները միասին չեն կարողանում կյանքի կոչել «իշխանության» նախագծերը։
Երեկ հերթական անգամ պարզ դարձավ, որ կոալիցիան ճաքեր է տվել ու ինչքան էլ մի քանի փորձից «առևտուրը» ստացվեց, անգամ այդ պարագայում ՔՊ-ի նախագիծը չստացավ բավարար ձայներ։
Ուշքի չգալով ՔՊ-ն ու հանրապետությունը ծլկեցին դահլիճից՝ չմասնակցելով «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած նախագծի քննարկմանը, որով պետք է կասեցվեր տրանսպորտի թանկացումը։
Հերթական անգամ ապացուցվեց, որ սրանք առաջնորդվում են սեփական շահը գերադասելով ժողովրդի բարեկեցությունից։
Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու։
Բոլոր իրական ընդդիմադիրների համախմբման արդյունքում ՔՊ-ի ու քույր կուսակցության օրերը հաշված են։
Հետ հաշվարկը սկսված է այսուհետ, որ խմբակցությունը կամ անկախ ավագանին իր քայլով կաջակցի ոչ լեգիտիմ «իշխանությանը», բոլորին ու բոլորի ստվերային խաղացողներին հանրության առջև բացահայտելու ենք…
Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը
Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը