«Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար

Մոտ 1 ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, երբեմն այդ կրակոցներն անկանոն են, երբեմն՝ թիրախում սահմանին գտնվող տներն են։ Խոզնավար, Խնածախ գյուղերում ամեն գիշեր այդ կրակոցները լսվում են։

 Խոզնավար գյուղի վարչական ղեկավարը 168.am–ին փոխանցեց, որ ամեն գիշեր ադրբեջանական կողմից կրակում են։

«Այս գիշեր նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել։ Այս պահին վտանգավոր բան չկա, կարևորը՝ բնակիչները խուճապի չեն մատնվում»,- նշեց Վահան Զաքարյանը։


Ապրիլի 20-ին ադրբեջանական ԶՈւ-ից թիրախային կրակել էին Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Իսկ դրանից առաջ էլ Խնածախ գյուղի ուղղությամբ էին կրակել՝ վնասելով մշակույթի տան տանիքը։

2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի Զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը կրակոցների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելիս ավելի զգուշավոր է։

 

«Ես կրակոցների մասին որևէ բան չեմ կարող ասել, դիմեք ՊՆ-ին, թող մեկնաբանի, ես ոչինչ ասել չեմ կարող»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Վերջերս Ներքին Հանդի վարչական ղեկավարն ահազանգել էր, որ գյուղի այն հատվածում, որն ադրբեջանական հսկողության տակ է, չեն նկատում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը։

Խաչատուր Բաղդասարյանն այսօր մեզ հետ զրույցում կրկին վերահաստատեց՝ հուշարձանի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ, հեռադիտակով են նայում ու այդ հատվածում հուշարձանը չեն տեսնում։

Նշենք, որ 2022 թվականից հետո ադրբեջանական հսկողության տակ է անցել նաև գյուղի գերեզմանոցը, բնակիչներն այս պահին չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին։

Այսօր խորհրդարանում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խոսելով այս կրակոցների մասին՝ նախ ասաց՝ ստեղծված պայմաններում ՀՀ իշխանության գործողությունը պետք է լինի հրաժարական տալը։

«Եթե ինչ-որ գործիչներ, 5 տարի է՝ ասում են, որ խաղաղություն են բերում, բայց արդյունքը սա է, հրաժարականից զատ, այլ գործողություն չի կարող լինել։ Ինչի՞ վրա եք զարմանում՝ սա է Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը, Փաշինյանի պարագայում ամեն ինչ տրամաբանական է։ Մենք սրա մասին ասում էինք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Գլուխը պատին է տալիս․ Արմեն Չարչյան (video) Կաթողիկոսին տուգանել են. մանրամասներ (video) Մինասյանի հետ կապված ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան #ՀԻՄԱ․ Իսրայելական գմբեթը փլուզվել է․ Իրանը աշխարհը կհասցնի կատաստրոֆայի, եթե․․ Երվանդ Բոզոյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչոցներին. Չարչյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Ինչ պայմանով է «Հայաստան» խմբակցությունը ցանկություն հայտնել միանալ իմպիչմենտի գործընթացին (video) Իրանի Սպահանի միջուկային օբյեկտում չորս շենք է վնասվել. Գրոսսի ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով Շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ. Մելքոնյանը բացահայտում է Ասում էիր՝ Գարեգինը ինչու՞ է լռել, հիմա դու ասա՝ ինչու՞ ես լռել․․․ Կարծում եմ՝ Իրանը չի գնա դրան, քանի որ այդ կհանգեցնի ԱՄՆ-ի արագ լայնածավալ ռազմական միջամտության․ Սաֆրաստյան «Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից․․․ փոփոխականները շատ են․ պարտիան՝ չափազանց բարդ» Միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ. Փեզեշքիան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մի հիմար մի բան է ասել... Վեհափառի մասին Փաշինյանի ասածը սուտ է. Արշակ Սրբազան (video) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել Դուք հասկանու՞մ եք՝ էս «իդիոտկան» ինչ է ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Փեզեշքիանի հետ զրույցում Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը խաղաղության պահպանման հարցում Քննչական կոմիտեն հենց հիմա պետք է զբաղվի Աննա Հակոբյանով․ Միքայել Աջապահյան (video) Առեղծվածային դեպք՝ Երևանում. շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին #ՀԻՄԱ․Նախիջևանի կողմից ու Սյունիքի մասով լուրջ վտանգ կա․ Նիկոլը շտապում է Թուրքիա․ Իշխան Սաղաթելյան (video) Ադրբեջանի հետ զուգահեռ անցել են հարձակման․ Արշակ Սրբազան (video) Աբազյանը եւ մյուս պաշտոնյաները հանցագործ են, եթե․․․ Միքայել Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am