Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան

Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը պանգասիուս տեսակի ձուկն է, որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում և նրանց ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով. գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր, աղբ և այլն, բացի գետի աղտոտվածությանը, այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Այսօր շուկայում կրկին տեսնում եմ այս ձկնատեսակը՝ բավականին մատչելի գնով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով թեմային ասաց, սպառողը տեսնում է դրսից ներկրված ձուկ, որի գինը բավականին մատչելի է, ու այսպես ասած՝ գայթակղվում. «Մեր շուկայում ձկան գինը բավականին թանկացել է, ոչ թե նրա համար, որ ինքնարժեքն է թանկացել, այլ որովհետև արտահանվող ձուկը մի քիչ ավելի թանկ գնով է մթերվում և ըստ էության, գինը ձևավորվում է առաջարկ-պահանջարկից ելնելով, և հնարավորություն է եղել ավելի թանկ գնով վաճառվել՝վաճառվում է», -նշեց Պիպոյանը:

Պիպոյանի խոսքով, եթե ՌԴ-ում որոշակի սահմանափակումներ կիրառվեն, գինը միանգամից կնվազի:

«Այս ձուկը համարվում է շատ էժան ձուկ, մեկ հատի արժեքը՝ 700-800 դրամ է, որը հատկապես վատ միջավայրում է աճեցվում և իրենից հնարավոր է տարբեր վտանգներ: Սպառողը քիչ բան գիտի այդ ձկան մասին, տեսնում է՝ էժան է, մտածում է՝ ակցիա է, ու այն գնում է որպես էժան ձուկ, հատկապես, եթե սպառողը թանկ ձուկ գնելու հնարավորություն չի ունենում: Դրա համար շատ կարևոր է իրազեկումը: Բայց ավելի կարևոր գործոն էլ կա, միշտ չէ, որ ձուկը վատն է ու վտանգավոր, այսինքն չի բացառվում, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզ կարող է դառնալ, որ հինգ նմուշից մեկը փորձարկմամբ լրիվ նորմալ էր, բայց շատ կարևոր է երաշխավորված իմանալ, որ դա արդյոք ենթարկվել է մանրամասն հետազոտության, ոչ թե մի ցուցանիշ, երկու ցուցանիշով, այլ անվտանգության ամբողջ սպեկտրով՝ մանրէաբանությունից սկսած մինչև մնացորդներ և այլն: Եթե այդպիսի ստուգում անցնի այդ ապրանքը, ապա ընդհանրապես չի ներմուծվի»,-վստահեցնում է Պիպոյանը:

Նրա խոսքով՝ մոտ տասը տարի առաջ էլի նման դեպք եղել է, սակայն կանխել են. «Նախկինում էլ, երբ աղմուկ եղավ, մենք ինքներս էլ բարձրաձայնեցինք, որ պետական կառույցները պետք է հետևողական լինեն, եթե ամեն խմբաքանակ նմուշառվի առանձին և ենթարկվի լաբորատոր փորձարկման, ապա լաբորատոր փորձաքննությամբ իր արժեքը բարձրացնալու է , որովհետև ինքանարժեքի մեջ ունենալու է տեղ, դեր, եթե հակաբիոտիկների, տարբեր մետաղների, մանրէաբանության բոլոր ցուցանիշների նկատմամբ ստուգում է իրականացվում, հերիք չէ ծախս է անելու բիզնես անողը, մի բան էլ լինելու է ռիսկ, անհամապատասխանության դեպքում սեփական միջոցներով է տանելու ոչնչացման: Մեր շուկայում գինն անգամ վկայում է այն մասին, որ մեր շուկա չի գալիս այդ ձկան լավ տեսակը», -ասում է Պիպոյանը:

Պիպոյանի խոսքով՝ ՍԱՏՄ-ն պարտավոր է նման ապրանքները մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Իսկ ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ահազանգին ընթացք է տրվել, վերահսկողություն կիրականացվի իրացման ցանցում և, ամենայն հավանականությամբ, հետագծելիությամբ, նաև ներկրողի մոտ»:

Պիպոյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև ցուցանիշի նկատմամբ էլ շեղումը հայտնաբերել, օրինակ, եթե հայտնաբերվում է մանրէաբանական շեղում՝ այսինքն աղտոտվածություն և այլն, այդ դեպքում կարող է առաջանալ սրտխառնոց, աղիքային ինֆեկցիաներ, հիվանդություններ, ընդհուպ մինչև ջերմություն, սալմոնեա, նայած թե ինչ կհայտնաբերվի դրանցում. «Չի բացառվում նաև հակաբիոտիկների շեղում, չի բացառվում ծանր մետաղներով աղտոտված լինի և ունենա քաղցկեղածին էֆեկտ»,-եզրափակեց Պիպոյանը:

դիտվել է 173 անգամ
Լրահոս
«Միասին»-ն արձանագրում է՝ ՀՀ-ում այլևս չի գործում անկախ դատական համակարգը, Փաշինյանն ուղղորդում է դատարանների և իրավապահ համակարգերի գործունեությունը ՍԴ դատավորի թեկնածուն եղել է այն կուսակցության ավագանու անդամ, որը բացահայտ կերպով հովանավորում է բռնությունն ու կոռուպցիան Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն․ Առաքելյան ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլև խղճի բանտարկյալ․ Աշոտյան Ատոմակայանի արդիականացման նախագիծն առանցքային դեր ունի Հայաստանի հետ համագործակցության շրջանակում. ՌԴ դեսպանատուն Հավատարիմ կմնանք տարածաշրջանի անվտանգությանը․ Հայաստանում ԵՄ առաքելություն Ամուսնացյալ քահանան չի միանալու մեր Մայր Եկեղեցու միասնությունը քանդելու փորձերին. Տեր Վաղարշ քահանա Իսախանյան Սրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում․ Լևոն Քոչարյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան Ամուսնու դին դրված՝ Աննա Մարդանյանին Տավուշի մարզպետը ազատել է դպրոցի ղեկավարի պաշտոնից «Ձենդ չլսեմ, սսկվի, ստահակ». Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը Գույքի ազգայնացումը չպետք է շփոթել գայթակղիչ բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ. Գևորգ Դանիելյան Իչավիճակն այս պահին․ պատերազմն էլ ավելի է սրվում Նիկոլ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող մեքենաների ռադիոկապի ձայնագրությունները.Փաստաբան Երևանում «Yamaha Jog» մոպեդը բախվել է Volkswagen-ին Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Ուկրաինան և Ռուսաստանը գերիների նոր փոխանակում են իրականացրել. Զելենսկի Ինչո՞ւ ՌԴ-ն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին իսկ օրերից չօգտագործեց Հայաստանով անցնող ճանապարհը ՍԱՏՄ–ն Էջմիածնում փակեց «Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ին պատկանող հանրային սննդի կետը Բախվել են «Ford Fiesta»-ն և «Opel Zafira»-ն․ վերջինը կողաշրջվել է․ 4 վիրшվորներից 2-ը անչափահասներ են Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am