Եթե ԱՄՆ-ն խուսափի անհնարին պահանջներից, մենք կարող ենք համաձայնության գալ. Tasnim գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
«ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները ճիշտ ուղու վրա են, բայց դեռ վաղ է դատել: Մենք զգուշավոր լավատես ենք։ Եթե ամերիկյան կողմը շարունակի կառուցողական մոտեցում ցուցաբերել և խուսափի անիրատեսական և անհնարին պահանջներից, ապա ես վստահ եմ, որ մենք, ի վերջո, կարող ենք լավ համաձայնության գալ», - ասել է Արաղչին, որն այս օրերին գտնվում է Չինաստանում:
Նա հավելել է, որ Չինաստանը միշտ կառուցողական դիրքորոշումներ է ունեցել և աջակցել է տեղի ունեցող բանակցություններին։ Արաղչիի խոսքով՝ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկխոսության գործընթացին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելուց հետո հայտարարել է, որ ցանկանում է Իրանի հետ նոր միջուկային գործարք կնքել, իսկ հակառակ դեպքում ստիպված կլինի հարվածել։ Ապրիլի 12-ին Օմանում կայացել է իրանաամերիկյան անուղղակի բանակցությունների առաջին փուլը: Ապրիլի 19-ին Հռոմում՝ Օմանի միջնորդությամբ կայացել է երկրորդ փուլը: Երրորդ փուլը կկայանա ապրիլի 26-ին: Թրամփը պնդում է, որ Իրանը որևէ պարագայում չի կարողս միջուկային զենք ունենալ, մինչդեռ Թեհրանը հակադարձում է, որ երկիրն ամենևին էլ չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը, և որ միջուկային ծրագիրը կրում է սոսկ խաղաղ բնույթ:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը