Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար հայտարարված 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են, և խոստացել է նվազեցնել դրանք ու հասնել Պեկինի հետ առևտրային համաձայնության: Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։


«145% (մաքսատուրքերը) շատ բարձր են: Եվ դրանք այդքան բարձր չեն լինի։ Դրանք այդքան բարձրացել են, երբ մենք խոսում էինք ֆենտանիլի մասին. տարբեր տարրեր են նպաստել, որ այդ թիվը հասնի 145%-ի։ Ոչ, դրանք (մաքսատուրքերը) նույնիսկ մոտ չեն լինի այդ թվին։ Դրանք զգալիորեն կնվազեցվեն, բայց չեն զրոյանա»,- Թրամփի և լրագրողների հարցուպատասխանի տեսանյութը տարածել է LiveNOW from Fox-ը:

Թրամփը նաև լավատեսություն է հայտնել Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու առնչությամբ։

 «Մենք շատ սիրալիր կլինենք: Նրանք շատ սիրալիր կլինեն, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Բայց, ի վերջո, նրանք ստիպված կլինեն գործարք կնքել, քանի որ հակառակ դեպքում նրանք չեն կարողանա գործ ունենալ Միացյալ Նահանգների հետ»,- ասել է նախագահը:

Նա պարզաբանել է, որ նման լավատեսության պատճառը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր «հիանալի հարաբերություններն» են։Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կարծիք էր հայտնել, որ Չինաստանի հետ առևտրային դիմակայությունը վաղ թե ուշ կհանդարտվի։

«Կողմերից ոչ մեկը չի կարծում, թե ներկայում ստեղծված իրավիճակը երկար կտևի», – փակ միջոցառումներից մեկի ժամանակ ասել է Բեսենթը, որի խոսքից մեջբերումներ է արել The Associated Press գործակալությունը:Միևնույն ժամանակ նախարարը նշել էր, որ Պեկինի հետ բանակցությունները դյուրին չեն լինելու և պաշտոնապես դեռ չեն մեկնարկել։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Հայաստանը` համաշխարհային ֆինանսական շուկաների մաս. ինչ կտա Ամերիաբանկի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում (տեսանյութ) Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Իրանի թուլացումը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ․ գնդապետ Մախսուդյան Ձորաղբյուրում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն․ Տեր Ռուբեն 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը «Սասու՛ն, փողը լցրել ես ստամոքսդ, դու գիտե՞ս՝ ով ես»․ Արա Վարդանյան (video) Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ «Չի զգացվում, որ ուրախ եք, մեր էշ խելքն ասա»․ Փաշինյանի բորբոքված կռիվը՝ քաղաքացու հետ (video) Նիկոլը ձեզ շատ բան է համոզելու, բայց լսեք ամենավտանգավորի մասին․ Լևոն Քոչարյան (video) «Այ շան տղե՛րք, ո՞նց եք պատրաստվում Արշակ Սրբազանից ներողություն խնդրել»․ Աշոտ Անդրեասյան (video) Միայն Քոչարյանը կարող է դա անել. դե բախտներդ փորձեք․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք ի՞նչ եք անելու, որ հանկարծ Թուրքիան խփի 102-րդ ռազմաբազային․ Աշոտ Անդրեասյան (video) Հայերի Ադրբեջան վերադարձի հարցը պիտի դնենք դրանց դիմաց․Արցախը խառնելը անգրագիտություն է․ Քոչարյան (video) Նիկո՛լ, Իրանը չի ներելու քեզ այս ցինիկությունը․ սպասե՛ք․ Արա Վարդանյան (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն Աշտարակում՝ Փաշինյանի մասնակցությամբ․․․ Արա Վարդանյան (video) Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am