Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Հաջայի նահանգի օդային տարածքում հարձակումներ իրականացնելու ժամանակ։ Այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

 Հութիները հայտարարել են, որ սա ապրիլին խոցված յոթերորդ MQ-9 անօդաչու թռչող սարքն է։ Նրանք նաև հայտարարել են, որ երկու ռազմական գործողություն են իրականացրել և հրթիռներով ու ԱԹՍ-ներով Կարմիր և Արաբական ծովերում թիրախավորել են ամերիկյան «Հարի Թրուման» և «Կառլ Վինսոն» ավիակիրները և նրանց հարակից ռազմանավերը: Հութիների պնդմամբ՝ իրենց ռազմական դիրքն այսօր «բավականին ավելի լավ է, քան շաբաթներ առաջ», և իրենք կարողացել են ձախողել ԱՄՆ-ի բազմաթիվ հարձակումներ։

Հութիները շեշտել են, որ կշարունակեն աջակցել պաղեստինցիներին «մինչև Գազայի դեմ ագրեսիայի դադարեցումը և պաշարման վերացումը»:

 Հեռուստաալիքը հավելում է, որ ապրիլի 22-ի երեկոյան և 23-ի առավոտյան ԱՄՆ օդանավերը մի շարք հարձակումներ են իրականացրել Եմենի մի քանի նահանգների ուղղությամբ։ Թաիզի նահանգում ԱՄՆ-ն չորս գրոհ է իրականացրել կապի ցանցի վրա։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։

Համաձայն հութիների տվյալների՝ մարտի 15-ից ի վեր Միացյալ Նահանգների ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել է ավելի քան 200 խաղաղ բնակիչ և վիրավորվել ավելի քան 400-ը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել են «Nissan Sentra»-ն ու «Opel»-ը Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է Էդ ու՞մ հետ եք հանցավոր համաձայնության եկել․ վախենու՞մ եք անունները տալ․ ավագանու անդամն՝ Ավինյանին (video) Միքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել են «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․Ատոմակայանը կփակվի․ Թուրքիան հասնում է իր նպատակին․ Հովհաննիսյան (video) Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է Չխանգարե՛ք ինձ, մի՛ խառնվեք, երբ խոսում եմ․ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) Կառավարությունը թերացել ա․․․ ի՞նչ է հիշեցնում Հայկ Սարգսյանը (video) ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության բանաձեւը «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. ՌԴ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով» Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան Պեդրո Զարուկյանն ու Ավինյանը «կծեցին» միմյանց (video) ԱԺ-ում շրջաբերական է պտտվում ընդդեմ լրագրողների. «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Ձեզ ասում եմ՝ ու՞ր են էդ փողերն, ասում եք՝ խաբար չե՛նք․․․ ո՞նց կլինի տենց․ ընդդիմադիրը՝ պաշտոնյային (video) Նարեկ Սամսոնյանը հանցագործություն չի գործել, իշխանության որոշմամբ է բանտում հայտնվել․ Աբրահամյան «էդ ձեր ծրագիրը խայտառակություն է»․ Մեսրոպ Մանուկյանը ծաղրեց Ավինյանին ու իշխանականներին (video) Անհետ կորածների հարազատներին թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am