«Ջախջախիչ հիասթափություն»․ FT

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի ուղևորության չեղարկումը՝ ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ Լոնդոնում հանդիպելու նպատակով, զգալիորեն նվազեցնում է ծրագրված հանդիպման կշիռը, որը նախկինում Եվրոպայում դիտվում էր՝ որպես հաստատում, որ նա նստել է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։
«Ռուբիոյի և Վիտկոֆի այցի չեղարկումը, որը հայտարարվել է երեկ երեկոյան, կտրուկ նվազեցնում է հանդիպման նշանակությունը, որը որոշ եվրոպացի պաշտոնյաներ ընկալեցին՝ որպես հաստատում, որ նրանք վերջապես նստել են սեղանի շուրջ», - ասվում է հրատարակության մեջ:
Financial Times-ը նշում է, որ նրանց համար, ովքեր հույս ունեին, որ հանդիպումը կհաստատի Եվրոպայի տեղը բանակցությունների սեղանի շուրջ, իրավիճակը «ջախջախիչ հիասթափություն է»: