Ժողովրդին պատկանող հաջորդ իշխանությունը գործող իշխանության կառուցած «զրո»-ից է սկզբնավորվելու․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ժողովրդին իրավամբ պատկանող հաջորդ իշխանությունը գործող իշխանության կառուցած «զրո»-ից է սկզբնավորվելու: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եղիցի լույս, հավատք եւ հայրենիք։

Հայրենի պետության եւ հայկական իրավունքների պաշտպանության հանդեպ մեր մի կաթիլ հանձնառությունը մշտապես նախընտրել ենք ներդնել համարյա լռակյաց ու աննկատ՝ թե՛ ներազգային ամենօրյա աշխատանքով, թե՛ միջազգային տեւական գործունեությամբ։

Ամեն մեկը յուրովի՝ մերն այսպես է։

Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման այս տարելիցի շեմին պարտավոր ենք շարունակել մեր հավաքական պայքարը՝ ի հեճուկս սպառնացող կործանման եւ դա բերած ազգադավ, ուխտադրուժ ցանկացած ժամիշխանի։

Հիշելով, վերաերդվելով, ինքնահաղթահարելով եւ անցյալի ու ապագայի պատասխանատվության մեր բաժինն ուսելով՝ դեպի հայոց բազմաչարչար պատմություն պետք է ուղղենք նրան եւ նրանց, ովքեր՝

ա/ ողբերգությունը դարձրել են առօրյա իրականություն՝ արթմնի, անվերջ, անհուն.

բ/ ուղղակի եւ առանց որեւէ պատրվակի՝ պաշտոնապես եւ անձնապես մեղսակիցն են եղել հայ ժողովրդի Նոր հայրենազրկման, մեր Հայրենիքի հանձնատվության, պետականության խորտակման.

գ/ զիջելով հնարավոր բոլոր իրավունքներն ու կենսական շահերը՝ հազարավոր ոսկետղաների տարել են անվերադարձ նահատակության, անպաշտպան են թողել մեր գերիներին եւ պատանդներին բիրտ ու բռնարար թշնամու խոշտանգիչ «արդարադատության» դիմաց եւ շարունակում են քայլ առ քայլ, արար առ արար հանդիսանալ նրա կցորդը, կամակատարը, քմահաճույքի ավազանը.

դ/ աններելի թողտվությամբ պայման են ստեղծել ու եղանակ ապահովել հայրենի քաղաքակրթության մաս կազմող մշակութային ու հոգևոր ժառանգության տմարդի, ո՛չ, անասնական ոչնչացման համար՝ ներառյալ քարոզչական, գաղափարախոսական եւ «գիտական» ասպարեզում՝ վերջին օրինակը Սուրբ Աթոռի հովանավորած հավաքում.

ե/ անպատիվ ու հանցագործ թիրախի տակ են առել նույնիսկ բանակն ու դիվանագիտությունը, վկան՝ բռնապետ հարեւանների շարունակվող անխոչընդոտ լկտիախաղը, սահմանային արդի իրավիճակը, եւ վայ ու ամոթ մեզ, Արտաքին գործոց նախարարության վերջին պաշտոնախոսքը Արցախի Հանրապետության մասին:

Ո՞ր մեկը ասես՝ անհատակ են ու անպարագիծ։

Ժողովրդին իրավամբ պատկանող հաջորդ իշխանությունը նրանց կառուցած «զրո»-ից է սկզբնավորվելու, բայց պարտական է։

Եվ հնարավոր է ամեն ինչ՝ հանրային համերաշխություն, ազգային զինուժ եւ անվտանգություն, վերածնված դիվանագիտություն՝ սեփական շահեր ու իրավունքներ սպասարկող, եւ կարեւորը՝ քաղաքացու իրական ազատություն ու դրան հետեւող՝ պատկանելություն հարազատ պետության։

Այսքանը արդ կբավե։ Այսօր հիշում ենք, ոգեկոչում, խոստովանում, սովորում եւ միասին խորհում խորինը՝ վերականգնելով մեր անհատական ուժն ու համազգային արժանապատվությունը։

«Ձեռքդ տո՛ւր ինձ, երդվենք այստեղ…»։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am