ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կատարվածը, որքան էլ որ տհաճ միջադեպ որակվեց, այնուամենայնիվ, խոր արմատներ ուներ, եւ ՔՊ-ի կողմից գծագրված առավել մեծ պլան տապալվեց: Խնդիրը միայն Ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ին մոտ կանգնած խորհրդարանական աղբյուրներից պարզեց, որ երեկ ՔՊ-ականները մտադիր էին «Դաշնակցության» ղեկավար Իշխան Սաղաթելյանի վրա հարձակվել, ցուցադրաբար ծեծկռտուք սարքել հենց նրա հետ: Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չզսպեց իր էմոցիաները` թիրախավորված քննադատելով եւ վիրավորելով Իշխան Սաղաթելյանին:

Վահագն Ալեքսանյանն էլ հայտարարեց, թե տելեգրամյան ալիքները գրում են` խժդժություններ են հրահրվելու առաջիկա օրերին, խմբեր են ձեւավորվում եւ այլն:

Կարճ ասած՝ ՔՊ-ականները ցանկանում էին, ԱԺ-ում իրենց համարձակությունը ի ցույց դնելով, կանխել հնարավոր այն բախումները փողոցում, որոնց հնարավորության մասին խոսում էր ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Սակայն Իշխան Սաղաթելյանը չտրվեց սադրանքի, չխառնվեց քաշքշուկին, եւ ՔՊ-ի պլանները ձախողվեցին: Դրա համար շատերը քաշքշուկի ժամանակ բղավում էին՝ «իջի, ամբիոնի մոտ խոսի», որպեսզի առավել հարմար լիներ ծրագրի իրագործումը:

Նկատենք նաեւ, որ երեկ հատուկ լկտիությամբ աչքի ընկան ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը փողոցային բառապաշարով էր բղավում, ինչպես նաեւ Ալավերդիում պարտված՝ համայնքի ղեկավարի թեկնածու, պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը էլի բղավում էր՝ խուլիգանական վարքագիծ դրսեւորելով: Դե իսկ սադրանքը կազմակերպեց Նիկոլ Փաշինյանի քավորը` Վահե Ղալումյանը` պատգամավոր Գեղամ Մանուկյանի վերնաշապիկի օձիքից քաշքշելով: Նա ակնհայտորեն ձգվում էր դեպի Իշխան Սաղաթելյանը, սական «Հայաստան» խմբակցության պատգամավորները թույլ չտվեցին ՔՊ-ականներին հասնել Սաղաթելյանին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 23․ 04․ 25 թ համարում։

facebook sharing button

դիտվել է 569 անգամ
Լրահոս
«Պատմական հանդիպում». արդյոք ԼՂ–ում պատերազմը փակել է ցեղասպանության թեման․ BBC Հայտնի է՝ Իսրայելը որքան կպատերազմի Իրանի հետ ԱՄՆ-ը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Իրանում Փաշինյանը թող ուշադիր լսի այս խոսքերս․ Արցախից տեղահանված (video) Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն #ՀԻՄԱ․ Ադրբեջանը կրակել է․Թուրքիայում Նիկոլի դիմաց հարցեր են դնելու․ Աղվան Վարդանյանը մանրամասնում է (video) «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին Պեսկովը՝ ՀՀ–ում Սամվել Կարապետյանի կալանավորման մասին Որ ժամին է նախատեսված Փաշինյան-Էրդողան հանդիպումը Սամվել Կարապետյանը կգնա՞ Սամվել Ալեքսանյանի ճանապարհով․ հոգեբանի մեկնաբանությունը (video) Չոր կեղտը մարդուն չի կպնի. վանաձորցիները՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին (video) Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ Գևորգյան ճեմարանը վերածվել է աստվածաբանական համալսարանի (video) ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը կրկին կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ, ի՞նչ է ասել Փաշինյանը․ Աբրահամյան (video) Փաշինյանը խայտառակել է Արմեն Աբազյանին (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը հասել է Թուրքիա, Ադրբեջանը կրակել Սյունիքի ուղղությամբ․․․ (video) Հաշմանդամ երեխայիս հետ ու՞ր գնամ էլ․․․ էդ աջակցությունն էլ տված գլխներին (video) Փաշինյանը չի՛ մարսելու Սամվել Կարապետյանի նկատամամբ իր արածը. Աղվան Վարդանյան (video) Վերջին յոթ տարիների ընթացքում հայ ժողովուրդը կորցրել է... Փաշինյանը ժպիտը դեմքին հասավ Ստամբուլ (video) Դավաճանը թևի տակ կդնի մի կարմիր թղթապանակ ու կգնա թրքաց երկիր՝ սուլթանի կոշիկները լիզելու Իրանում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակե՛ք Հայաստանի օդը ռուսական ինքնաթիռների համար. Օվերչուկ Օվերչուկը նշել է Հայաստանի համար ԵՄ-ի հետ մերձեցման հետևանքները Երկու շաբաթից պարզ կլինի․ CNN Իրանի միջուկային ռեակտորը հայտնվել է Իսրայելի հարձակման տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am