Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իչո՞ւ է աղմկում երիտասարդը
2019թ երբ կինովարձույթում հայտնվեց հարավկորեական «Պարազիտներ» ֆիլմը, ուսումնասիրելով ֆիլմի բյուջեն ($11 800 000) , կինովարձույթից ստացած եկամուտը՝ $266 600 532-ից ավելի և ծանոթանալով բովանդակությանը, որոշեցինք ձեռք բերել ֆիլմի ցուցադրման իրավունքը: Ֆիլմի առաջին ցուցադրությունը անաղմուկ անցավ բայց երբ 2020թ ֆիլմը Օսկարի մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց և մեծ աղմուկ հանեց, որոշեցինք երկրորդ ցուցադրման իրավունքից օգտվել և «Պարազիտներ»-ը մրցանակաբաշխության հաջորդ օրը կրկին ցուցադրեցինք «5-րդ ալիքով»: Կինոսիրողների ֆեյսբուքյան մի էջ կար, այդ օրը գրեց, որ ««5-րդ ալիքով» ցուցադրում են օսկարակիր ֆիլմը, նայեք» և այստեղ չդիմացավ նորաթուխ ԱԺ նախագահի սիրտը և նա բաց տեքստով մեղադրեց մեզ գողության մեջ, գրելով , իբր մենք ֆիլմը ցուցադրել ենք առանց թույլտվության՝ пиратский показ: Ես դեռ այն ժամանակ գրեցի՝ «թուղթն էլ է ձեր ձեռքում, գրիչն էլ, ստուգեք օրինականության հարցը և մի ստեք»: «Հրաշամանուկը» չպատասխանեց, լռեց: Այս դեպքից անցել է հինգ տարի , բայց պարզվում է ՔՊ-ի «հրաշամանուկը» չի հանգստացել, շարունակում է սուտ վկայություններ տալով հերյուրանքներ տարածել: Զարմանալի չէ, սա իրենց ոճն է՝ եթե սուտը անընդհատ կրկնես, կնկալվի որպես ճշմարտություն: Այսպես ապրել է երիտասարդը, այսպես շարունակում է ապրել և երբեք նա չի հետաքրքրվի թե ինչպես է աշխատում հեռուստատեսությունը, ինչպես են աշխատում ՀՌՀ հանձնաժողովը և իր համապատասխան վարչությունները: Չնայած երիտասարդի կինը (կարևոր էլ չէ՝ նախկին, թե՝ ներկա ) հեռուստռատեսություն է ղեկավարում, բայց դա նրան չի հետաքրքրում, կարևորը ստելն է և մարդկանց մեղադրելը: Նա հիմա էլ մեզ մեղադրում է Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» ֆիլմը ցուցադրելու համար: Լավ ենք արել, մենք ունենք մեր եթերային քաղաքականությունը և ինքը չէ, որ պետք է մեզ թելադրի կամ ուղղորդի: Թելադրելու տեղ էլ ունի, ուղղորդելու էլ, թող զբաղվի: Բայց ինչո՞ւ է աղմկում ջահելը . ինչպես Ֆիրդուսին կասեր՝ «Ինչ ոչ մի բան դուր չի գալիս իմ նժույգին, արյոք ո՞վ է ալեկոծել նրա հոգին»: Ես կասեյի ՝ ցեյտնոտը: Տղերքը ցեյտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն , որ ոչնչացնեն հեռուստադաշտը: Իրականում հնարավոր ամեն ինչ արել են ու ձախողել են, որքան կարողացել են խմբակցությունով հեռուստատեսությունների «թթվածնի» օղակը սեղմել են: Այսօր հայկական հեռուստադաշտը կարելի է ասել հոգևարքի մեջ է : Բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ առաջացել են և առաջացրել են այս վունդերկինդների ընդունած օրենքների արդյունքում, բայց դա հեչ, կարևորը ՝ «5-րդ ալիքը» պախարակելն է ինչին էլ լծվել են բարձրաստիճան քայլառաստները: «Նետֆլիքսի» ֆիլմերի և ոչ միայն «Նեթֆլիքսի», թմայով դեռ տարիներ առաջ ինչ որ սեմինարի կամ խորհրդակցության ժամանակ Արա Շիրինյանն էր նեղսրտած բարձրաձայնել, հետո էստաֆետը վերցրեց Ալենչոն ու իր շեֆի «շեֆը»՝ Արայիկ Հարությունյանը և ոչ մի առիթ բաց չեն թողնում մեզ վարկաբեկելու համար: Բայց ասեմ, լավ է, նույնիսկ՝ շատ լավ , ինչպես ասում են՝ «թշնամու թիկունքում խուճապ է»: Իրենք, հո լավ գիտեն «5-րդ ալիքի» վարկանիշի մասին և որքան էլ իրենց սպասարկող «AdmasferArmenia» վարկանիշ չափող ընկերությունը իրենց հաճոյանալով տվյալները կեղծում է ի վնաս «5-րդ ալիքի» , միևնույն է դրանից մեր վարկանիշը չի նվազում, ընդհակառակը՝ գործարարներին «նկարած» թվեր մատուցելով, վնասում են բիզնես աշխարհին: Սխալ կողմնորոշելով գործարար դաշտին, նրանց անուղակի ուղղորդում են գումարների ոչ արդյունավետ ծախսելուն, ինչից հաստատ ընկերությունները մեղմ ասած չեն շահում: Թքած: Եւ եթե բիզնեսի ներկայացուցիչներին ձեռնատու է խաբված լինել և վճարել խաբվելու համար, դա հաստատ մեր խնդիրը չէ, թող իրենք մտածեն:
Մի տեսակ տհաճ է այս ամենի մասին գրելը բայց, լռելն էլ շանտղություն է: Ի դպ վերը շարադրվածի բոլոր փաստերն ու հիմքերը առկա են, մի օր կհանդիպենք երես առ երես, երբ դրա ժամանակը գա: Իսկ որ այդ ժամանակը գալու է, և ոչ միայն գալու է, այլ արդեն մոտ է, չեմ կասկածում: Ցեյտնոտի պատճառը հենց դա է:
Ալենին առաջարկ չունեմ, իր այսօրվա զրպարտության համար էլ, ոչինչ չենք ձեռնարկելու, համարում ենք՝ գռգռան փորի քամի էր, եկավ ,անցավ, գնաց:
Հ.Գ. Հա, իդեպ, մենք ոչ միայն նոր ֆիլմերն ենք գնում և ցուցադրում, այլ նաև հները: Մենք գնահատում ենք լավը և դրանում է մեր «մեղքը», որի համար զրպարտում են:
Հ.Գ-2 Վերջերս մի շատ հին՝ 90-ականների ֆիմի ցուցադրման իրավունք ենք ստացել, շուտով կցուցադրենք: Ալեն նայի, օգտակար է «5-րդ ալիք» նայելը: Մարդ ես, մեկ էլ տեսար….

դիտվել է 438 անգամ
Լրահոս
Թրամփը չափազանց հիասթափված է Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է մոտոհրաձգային բրիգադի մայոր Վիտալի Ղասումյանը Կապիկի ծաղիկի ցանը հաճախ սկսվում է դեմքից և տարածվում ամբողջ մարմնի վրա. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն Մեղադրում են պարեկին Ավտոմեքենայով Երևան քաղաքում փորձել է առևանգել երկու անչափահասի. Դատախազն գործը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Այրվել է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ը՝ բետոնախառնիչ․ ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել Ինչ որոշվեց Սարգիս Գալստյանի դատավճռով Ողբերգական դեպք` Կաթնաղբյուրում. տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լրագրողները՝ ապակու հետևում. քաղաքապետարանը սահմանափակում է ԶԼՄ-ների աշխատանքը #ՀԻՄԱ․ «Աննան հոգեբանական կատաղության մեջ է»․ Զարուհի Փոստանջյան (video) #ՀԻՄԱ․ Դուք անդաստիարակ եք և ծառայում եք այլ պետության․ Լարիսա Ալավերդյան (video) Ի՞նչ են փոխանցել հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում ծնողները Մանուկ Սուքիասյանին (video) Ի գիտություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Իշխան Սաղաթելյանի․․․ (video) Աննա՛ ու Նիկո՛լ, դուք «ոչնչացված եք»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին իր տեղը ցույց տվեց․․․ (video) Աննան իր անձի խնդիրը չի լուծում․ ինքը մեծ թալանն է իրենց պաշտպանում․ Բոզոյան (video) Աննա՛, գնա Աշոտիկիցդ սկսի, որը․․․ Միհրդատ Մախսուդյան (video) Ալե՛ն, ես քո նման անդաստիարակին խորշում եմ արձագանքել. Լարիսա Ալավերդյան (video) 2000 երեխուն մահվան տանելը ինչու՞ չեք դնում Նիկոլի առաջ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կանխատեսումներ է արել Ռոբերտ Քոչարյանը ռուս-ուկրաինական պատերազմի մասին (video) ՇՏԱՊ․ Զարուհի Փոստանջյանը՝ Գլխավոր դատախազությունում է (video) Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան «Տիգրան ջան, սիրուն չի»․ այսօր Ավինյանը ճղճղում էր․․․Փաշինյանը գնում է նրա հետևից․ Գևորգ Ստեփանյան (video) Ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ»-ին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «Նիկոլը նոր թուղթ է աչքներս կոխելու` 9 գյուղ է հանձնելու»․ գնդապետ Մախսուդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am