Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Սահմանադրական դատարանի նախագահը երեկ հայտարարել է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակել է սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում՝ միջազգային կառույցներում:

Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը քննում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, որոշել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Երեկ Բարձր դատարանի նախագահն ընդգծել է՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ:

ՍԴ նախագահի այս սպառիչ բացատրությունները, թերևս, փակում են Բաքվի պահանջով նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը:

Բայց անդրդվելի են մնում ոչ միայն Բաքվի պաշտոնյաները, այլև նրանց հիմնական խոսափողի վերածված Նիկոլ Փաշինյանը, ով տառացիորեն օրեր առաջ պնդեց, թե Սահմանադրության նախաբանից պետք է հանվի Անկախության հռչակագրին արվող հղումը:

Բայրամովը, Ամիրբեկովը շարունակում են պնդել, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը բանակցային գործընթացում քննարկվել է դեռ 2022թ-ից: Փաշինյանն այս պնդումը չի հերքում:

Այս իրավիճակը Հայաստանի համար խիստ վտանգավոր պատկեր է ստեղծում, որովհետև Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանի Սահմանադրության հարցը դարձել է բանակցային գործընթացի մաս:

Եթե Բաքվի պահանջն ընդունվի, Հայաստանը վերածվելու է ադրբեջանական ենթապետության:

Մեր հասարակության կանխատեսելի «Ոչ»-ը նույնպես վտանգներ է ստեղծում, որովհետև Բաքվում դա ներկայացվելու է որպես Հայաստանի ժողովրդի «ռևանշիզմի» դրսևորում՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:

Եվ ուրեմն, քաղաքական ուժերի խնդիրն է՝ բոլոր հասանելի միջոցներով հասնել նրան, որ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը տապալվի:

Մեկ տարի առաջ այս հարցով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանը հաջողվել էր քաղաքական լայն կոնսենսուս ձևավորել, առաջիկա օրերին կներկայացնենք մեր պատկերացրած գործընթացի «Ճանապարհային քարտեզը»»:

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայով Երևան քաղաքում փորձել է առևանգել երկու անչափահասի. Դատախազն գործը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Այրվել է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ը՝ բետոնախառնիչ․ ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել Ինչ որոշվեց Սարգիս Գալստյանի դատավճռով Ողբերգական դեպք` Կաթնաղբյուրում. տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լրագրողները՝ ապակու հետևում. քաղաքապետարանը սահմանափակում է ԶԼՄ-ների աշխատանքը #ՀԻՄԱ․ «Աննան հոգեբանական կատաղության մեջ է»․ Զարուհի Փոստանջյան (video) #ՀԻՄԱ․ Դուք անդաստիարակ եք և ծառայում եք այլ պետության․ Լարիսա Ալավերդյան (video) Ի՞նչ են փոխանցել հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում ծնողները Մանուկ Սուքիասյանին (video) Ի գիտություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Իշխան Սաղաթելյանի․․․ (video) Աննա՛ ու Նիկո՛լ, դուք «ոչնչացված եք»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին իր տեղը ցույց տվեց․․․ (video) Աննան իր անձի խնդիրը չի լուծում․ ինքը մեծ թալանն է իրենց պաշտպանում․ Բոզոյան (video) Աննա՛, գնա Աշոտիկիցդ սկսի, որը․․․ Միհրդատ Մախսուդյան (video) Ալե՛ն, ես քո նման անդաստիարակին խորշում եմ արձագանքել. Լարիսա Ալավերդյան (video) 2000 երեխուն մահվան տանելը ինչու՞ չեք դնում Նիկոլի առաջ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կանխատեսումներ է արել Ռոբերտ Քոչարյանը ռուս-ուկրաինական պատերազմի մասին (video) ՇՏԱՊ․ Զարուհի Փոստանջյանը՝ Գլխավոր դատախազությունում է (video) Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան «Տիգրան ջան, սիրուն չի»․ այսօր Ավինյանը ճղճղում էր․․․Փաշինյանը գնում է նրա հետևից․ Գևորգ Ստեփանյան (video) Ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ»-ին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «Նիկոլը նոր թուղթ է աչքներս կոխելու` 9 գյուղ է հանձնելու»․ գնդապետ Մախսուդյան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ու՞ր է․ Երվանդ Բոզոյան (video) Իսրայելը վերահսկողություն կհաստատի ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահու Աննայի ցնցումները երկու պատճառ ունեն․ Անժելա Թովմասյան (video) Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am