«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը կհամաձայնի քննարկել իր ջոկատների զինաթափման հարցը միայն Իսրայելի կողմից որոշակի պայմանների կատարման և ագրեսիայից տուժած շրջանների վերականգնման դեպքում։

Ինչպես տեղեկանում ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լիբանանի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասան Ֆադլալան։

«Մենք առաջին հերթին պահանջում ենք դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա, որոնց ականատեսներն ենք դարձել վերջին օրերին։ Երկրորդ, պետք է դադարեցվի օկուպացիան, և իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Լիբանանի տարածքից: Երրորդ, մենք սպասում ենք թշնամու կողմից գերեվարված մեր բոլոր գերիների ազատ արձակմանը», – նշել է քաղաքական գործիչը, որի խոսքը մեջբերել Asharq al-Awsat թերթը։

 «Հեզբոլլահ»-ը ներկայացնող պատգամավորը որպես չորրորդ պայման նշել է այն բնակավայրերի վերականգնումը, որոնց նյութական վնաս է հասցվել ռազմական գործողությունների ընթացքում։ «Ագրեսիայի ընթացքում ավերված և վնասված բոլոր տները պետք է վերականգնվեն», – ընդգծել է Ֆադլալան։

– Երբ այս ամենը կատարվի, մենք կարող ենք ձեռնամուխ լինել Լիբանանի պաշտպանական դոկտրինի քննարկմանը»:

Ապրիլի 20-ին հանրապետության նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը Զատկի տոնի առթիվ իր ուղերձում հայտարարել էր, որ չի պատրաստվում շտապել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում և շարժման վրա ճնշում գործադրել՝ անցանկալի հետևանքների պատճառով։

«Մենք դա կիրականացնենք պաշտպանական դոկտրինի շուրջ երկխոսության շրջանակներում, բայց ստիպված ենք սպասել, մինչև հանգամանքները թույլ տան, – նշել էր Աունը։ – Այժմ ոչ ոք չի խոսում ժամկետների կամ ճնշման մասին»։

Նախագահն ընդգծել էր, որ «ներքին հարցերին պետք է մոտենալ խոհեմությամբ և պատասխանատվությամբ՝ Լիբանանը կործանման չտանելու համար»։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, էդ ու՞մ ես դու ասում․ Միհրան Հակոբյանը ի՞նչ է բացահայտել․ Անաստաս Իսրայելյան (video) Ազատի զորամասի հրդեհը չեն ուզում խոստովանել՝թուրքն է արել,գցում են կապիտանի վրա․գնդապետ Հովհաննիսյան (video) «Թուրքի հետ քիրվայությունը Բլեյանից, բանդիտիզմը՝ Վանոյից․․․ո՞վ է հոգեզավակ Նիկոլը» (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն անզիջում է եկեղեցու հարցում, բայց Կաթողիկոսն ուժեղ գործիքակազմն ունի․ Էդգար Էլբակյան (video) «3+3»-ի նախարարական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է․ Սամսոնյան «Ծախու շու՛ն, հոգի՞դ ես վաճառել․․․ Վազգեն Սրբազանի սկանդալային անցյալը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետից Ծափաթաղում սպանված Տիգրանի քրոջն ու եղբայրներին դեռ չեն վերադարձնելու մորը #ՀԻՄԱ․ «Ի՞նչ հզոր քայլ արեցին գյումրեցիները Նիկոլի դեմ» (video) Հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից․ փաստաբան Ինչպես Նիկոլը խայտառակեց Կճոյանին ու հետո գնաց դեմը չոքեց (տեսանյութ) Փաշինյանի՝ Գերմանիա այցին ընդառաջ մի շարք կազմակերպություններ դիմել են կանցլերին Գյումրիում Նիկոլին փրկեց միայն ու միայն եկեղեցու հանդուրժողականությունը․ Կարապետ Պողոսյան (video) Ինչու՞ և ովքե՞ր են Միհրան Հակոբյանի վրա հարձակվողները․․․ վերջին նորություններ (video) Միայն կռանալն է լավ ստացվում (video) Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը․Ամստերդամ Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաների ուղղությամբ #ՈՒՂԻՂ․ Վազգեն (Էդիկ) Սրբազան․ «նզովյալ Նիկոլի սրբապիղծ հենարանը»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նարեկ Սրբազա՞նն է հրավիրել Վազգեն Միրզախանյանին Գյումրի պատարագի․ արձագանքում է հոգևոր տեսուչը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքը Իշխանական բռնությունն այլևս դասակարգվում է որպես «հայրական ապտակ», «դե փորձանք է՝ եկավ էլի».Հակոբյան Երևանում այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապը. քաղաքացու շնորհիվ կրակը տոնածառին չի հասել Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am