«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը կհամաձայնի քննարկել իր ջոկատների զինաթափման հարցը միայն Իսրայելի կողմից որոշակի պայմանների կատարման և ագրեսիայից տուժած շրջանների վերականգնման դեպքում։

Ինչպես տեղեկանում ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լիբանանի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասան Ֆադլալան։

«Մենք առաջին հերթին պահանջում ենք դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա, որոնց ականատեսներն ենք դարձել վերջին օրերին։ Երկրորդ, պետք է դադարեցվի օկուպացիան, և իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Լիբանանի տարածքից: Երրորդ, մենք սպասում ենք թշնամու կողմից գերեվարված մեր բոլոր գերիների ազատ արձակմանը», – նշել է քաղաքական գործիչը, որի խոսքը մեջբերել Asharq al-Awsat թերթը։

«Հեզբոլլահ»-ը ներկայացնող պատգամավորը որպես չորրորդ պայման նշել է այն բնակավայրերի վերականգնումը, որոնց նյութական վնաս է հասցվել ռազմական գործողությունների ընթացքում։ «Ագրեսիայի ընթացքում ավերված և վնասված բոլոր տները պետք է վերականգնվեն», – ընդգծել է Ֆադլալան։

– Երբ այս ամենը կատարվի, մենք կարող ենք ձեռնամուխ լինել Լիբանանի պաշտպանական դոկտրինի քննարկմանը»:

Ապրիլի 20-ին հանրապետության նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը Զատկի տոնի առթիվ իր ուղերձում հայտարարել էր, որ չի պատրաստվում շտապել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում և շարժման վրա ճնշում գործադրել՝ անցանկալի հետևանքների պատճառով։

«Մենք դա կիրականացնենք պաշտպանական դոկտրինի շուրջ երկխոսության շրջանակներում, բայց ստիպված ենք սպասել, մինչև հանգամանքները թույլ տան, – նշել էր Աունը։ – Այժմ ոչ ոք չի խոսում ժամկետների կամ ճնշման մասին»։

Նախագահն ընդգծել էր, որ «ներքին հարցերին պետք է մոտենալ խոհեմությամբ և պատասխանատվությամբ՝ Լիբանանը կործանման չտանելու համար»։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի ցինիզմին Գազայի հատվածում հայտնաբերվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մարմինը (լուսանկար) Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել․ Իրանի ԱԳՆ Թուրք պաշտոնյան հայտնում է՝ երբ կիրականացվի «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Ո՞վ է վճարում այս շոուի համար. ուղղաթիռով Տաթև գնալն ու մի խումբ մարդկաց հետ իբր բանախոսություն կարդալն ի՞նչ արժի․ Գագիկ Համբարյան Հռոմի պապ․ ամուսնությունը միություն է կնոջ և տղամարդու միջև Ճանապարհը մեկն է «Կիրթ սերունդ դրեցինք հողը, որ անդաստիարակ սերունդն աճի ու բազմանա»․ Արտակ Հովհաննիսյան Ջանք չեն խնայում, որպեսզի հնարավորինս շատ խնդիրներ ունենամ այս երկրում․ Սիրուշո Ովքեր են ներկա Հռոմի պապ Լեւոն XIV-ի երդմնակալության արարողությանը Անհերքելի է, որ Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում․ Շարմազանով Euronews-ը՝ Տիրանայում Փաշինյանի և Ալիևի շփման մասին Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում օկուպացված Արցախում ԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է Իրանին Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ խմած վարորդը Tesla-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած Հրազդանում փորձել են երեխայի առևանգել. Armlur.am 33 տարի առաջ այս օրը հայկական ուժերը ազատագրեցին ռազմավարական նշանակություն ունեցող Բերձոր քաղաքը Անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները. Լարիսա Ալավերդյան Բռնի տեղահանության պատճառով շուրջ 120․000 արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու իրավունքից Օկուպացված Արցախի Տանկ-հուշարձանն ու Հայրենականի զոհերի հիշատակին նվիրաված համալիրը ոչնչացված են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am