Թրամփը երեք օր «տվեց»

ԱՄՆ-ի վերջին խորհրդակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ խաղաղ կարգավորման շուրջ «շատ լավն էին»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրան խնդրել են մեկնաբանել Ուկրաինայում կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը և նոր շրջանների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը։ «Առաջիկա երեք օրվա ընթացքում ես ձեզ կասեմ բոլոր մանրամասները, բայց մենք շատ լավ հանդիպումներ ունեցանք Ուկրաինայի, Ռուսաստանի հետ»,- նշել է պետության ղեկավարը։