Ապացուցեք, որ թալանչի եմ, կամ լռեք. ՀՀ իշխանություններն ունեն այն 48 ընտանիքների ցուցակը, որոնք թալանել են Արցախի ներդրումային հիմնադրամը. Արտակ Բեգլարյան

«Ես պարզապես պահանջում եմ, որ որևէ ապացույց ներկայացնեն, երբ ինձ անվանարկում կամ զրպարտում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ արձագանքելով արցախցի Նահապետ Սարգսյանի հայտարարությանը, թե Բեգլարյանը նույնպես թալանչի է։

«Այժմ կարող եմ ես էլ իրեն կամ իրեն ուղղորդողներին անվանել թալանչի։ Կան մարդիկ, որոնք փորձում են ինձ զրպարտել։ Եթե այդ անձնավորությունը դա անում է դիտավորյալ կամ դարձել է պրոպագանդայի զոհ՝ թող ինքը պարզաբանի։ Իսկ եթե չի կարողանում ապացուցել՝ ապա պետք է պարզապես լռի»,- նշեց Բեգլարյանը։

Հարցին, թե արդյոք հայտնի չե՞ն այն 48 ընտանիքների անունները, որոնք ցուցարարների պնդմամբ «թալանել են Արցախի ներդրումային հիմնադրամի ավելի քան 467 միլիոն դոլարը», Բեգլարյանը պատասխանեց՝ «Չի կարող անհայտ լինել։ Հայաստանի իրավապահ մարմինները բոլոր ցուցակներն ունեն, ինչպես նաև տվյալների շտեմարանները։ Շատերից արդեն վերցրել են վկայություններ։ Եթե քաղաքական կամք լիներ, կարող էին վաղուց բացահայտել»։

Նա, սակայն, հավելեց՝ պետք է զգուշությամբ մոտենալ հրապարակվող թվերին. «Որքան տեղյակ եմ, այդ թվերը վերաբերում են հիմնադրամի ընդհանուր շրջանառությանը։ Այդ գումարները ներառում են բազմաթիվ բիզնես կամ ենթակառուցվածքային ծրագրեր։ Դրանցով շենքեր են կառուցվել և այլն։ Հետեւաբար, սխալ է ամբողջ գումարը ներկայացնել որպես յուրացված միջոց»։

Բեգլարյանը շեշտեց, որ ինքը կոնկրետ գումարի չափ չի կարող նշել, քանի որ երբեք առնչություն չի ունեցել հիմնադրամի հետ։ «Ես նույնիսկ հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել, քանի որ իմ լիազորությունները չեն վերաբերվել տնտեսական կամ ֆինանսական ոլորտներին։ Ես երբեք ոչ մի գումար չեմ ստացել հիմնադրամից, բացի իմ աշխատավարձից։ Եվ այն էլ ամբողջությամբ հայտարարագրել եմ օրենքով սահմանված կարգով։ Եթե որևէ մեկը կասկածում է իմ ազնվությանը՝ կարող եմ հրավիրել և ներկայացնել բանկային հաշիվներս։ Սակայն, եթե զրպարտությունները շարունակվեն, ստիպված կլինեմ դատարանով պահանջել ներողություն»։

Դիտարկմանը, թե հնարավոր է՝ որոշ մարդկանց ուղղորդում են, Բեգլարյանը պատասխանեց. «Չեմ բացառում։ Բավականին խոսակցություններ կան դրա շուրջ, բայց այս պահին անուններ չեմ ցանկանում հրապարակել։ Ես չգիտեմ՝ նրանց նպատակը որն է, բայց հստակ տեսնում եմ, որ նման ակցիաները, երբ պահանջները ներկայացվում են Արցախի, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին, լրջորեն վտանգում են Արցախի պետական ինստիտուտների կայունությունն ու ապագան։ Նպատակին գնահատական չեմ տա՝ թող իրենք պարզաբանեն։ Բայց եթե իրոք ուզում են պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները՝ պետք է աջակցեն նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Այլ հարց է, թե այդ ինստիտուտները ինչ են անում, ես, օրինակ, կարծում եմ՝ ավելի հրապարակային և ակտիվ պետք է լինեն։ Բայց անկախ անձերից՝ ինստիտուտներն են կարևոր»։

Հարցին, թե արդյոք ստացվում է, որ «թալանի դեմ պայքարի» անվան տակ արշավ է ընթանում Արցախի պետական ինստիտուտների դեմ, Բեգլարյանը նշեց, որ ունի կանխավարկած՝ այդ մարդիկ պարզապես չեն գիտակցում իրենց գործողությունների վտանգավոր հետևանքները։

Նա նաև չի բացառել, որ մայիսի 21-ին՝ Արցախի նախագահի ընտրության օրը, նույնպես նման ակցիաներ կարող են լինել։ «Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զգուշություն ցուցաբերել, սլաքները ճիշտ ուղղությամբ ուղղել ու ճիշտ օրակարգ ձևակերպել։ Ես պատրաստ եմ կանգնել յուրաքանչյուրի կողքին, եթե օրակարգն ինձ համար ընդունելի է՝ անկախ իմ վերապահումներից այս կամ այն անձի կամ կազմակերպության նկատմամբ»,- հավելեց Բեգլարյանը։

 

դիտվել է 739 անգամ
Լրահոս
Արայիկ Հարությունյանը Բաքվի «դատական նիստին» ասել է, որ ցանկանում էր համաձայնության հասնել Ադրբեջանի հետ ՄԻԵԴ–ը ՀՀ–ի դեմ վճիռ է կայացրել Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. Իրանագետ ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է․ ինչ է հայտնի Դեղերի ներկրումով զբաղվող ընկերություններն ստացել են հուսադրող նամակ․ Անուշ Պողոսյան Ինչի՞ վրա է ամսական շուրջ 50.000 դոլար ծախսելու ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում Դուք չհասաք իմ որդու աշխարհ. ինչու աուտիզմ ունեցող Դավիթը չմասնակցեց «Վերջին զանգ»-ին Բրյուսովի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի դեմ վարո՞ւյթ է նախաձեռնվել Իրանը չի հավատում, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները կհանգեցնեն համաձայնագրի կնքմանը Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի զենքի խոշորագույն արտահանողների հնգյակում. Պուտին Երևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներ Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում ասել է, որ «Շուշիի առանձնակի գումարտակում» վարձկաններ չեն եղել Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ Քյարամյանն ու Վարդապետյանը գլուխները տարուբերեցին, հավանություն տվեցին, Փաշինյանն էլ ծափ տվեց․ Ազատի զորամասի գործով տուժողը՝ փրկարար ծառայության պաշտոնյային Թրամփը սպառնում է ԵՄ-ին 50 տոկոս մաքսատուրքերով Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանում մոտ 50 պաշտոնյա է ձերբակալվել Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են գործարկել Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը Հորաքրոջս նկատմամբ իրականացնում է քրեական հետապնդում. արցախցի փաստաբան Երբ «տիեզերական մասշտաբի անբարոյական են» ասում, պիտի հեռանաք Թերակատարվել են պետական կարևորագույն ծրագրեր. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Խոշորացնում էիք` 2021 թվին խոշարացնեիք, եթե իհարկե համայնքների այդ քայլը ի շահ Էջմիածնի է, ոչ թե ի շահ քպ-ական համայնքապետ ունենալու. Սեւակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am