Դպրոցականների շրջանում տարածված «դռների խաղը» կարող է երեխաների վրա ազդել ֆիզիոլոգիապես եւ հոգեբանորեն. «Հետք»

Ապրիլի 8-ի երեկոյան Մարիամն աշխատանքից տուն է հասել այն ժամանակ, երբ երեխաները խաղում էին։ Տուն մտնելով՝ տեսել է, որ 9-ամյա ավագ դուստրը 6-ամյա քրոջ համար անընդհատ երկու գույնի դռների մասին է կրկնում ու հետո հարցնում, թե արդյոք քույրը պատին շատ ժամացույցներ է տեսնում։ Մայրը միանգամից հասկացել է, որ երեխաներն ինչ-որ վատ խաղով են տարված, ու տպավորություն է ստացել, որ նրանք կրկնօրինակում են ինչ-որ տեղ տեսածը։ Մարիամը հարցրել է, թե ինչ են խաղում, եւ պատկերացում էլ չի ունեցել, որ դուստրերը տարվել են վերջին շրջանում հատկապես դպրոցականների շրջանում համացանցի միջոցով վարակի պես տարածված խաղով։

Ավագ դուստրը պատմել է, որ դպրոցում խաղացել են, հետո թվարկել է այն երեխաների անունները, որոնք մասնակցել են դրան։ Ինքը նրանց թվում է եղել։

«Իրեն էլ են ասել, որ գնա խաղա։ Պառկացրել են, աչքերը փակել է, հետո քունքերը տրորել են։ Ասում է՝ դուռ տեսա, հենց բացեցի, սեւ մարդ տեսա, վեր կացա, ասեցի՝ էլ չեմ ուզում խաղալ»,- աղջկա պատմածն է հիշում Մարիամն ու հավելում, որ դստեր համադասարանցիների մեջ երեխա է եղել, որ երկու անգամ է խաղացել։ Դասամիջոցին դասվարը նկատել է, որ երեխաները խաղում են, բայց առաջին հայացքից չի պատկերացրել, թե ինչ խաղ է, պարզապես խնդրել է ավարտել այն։

Նա ընդամենը մեկն է այն բազմաթիվ ծնողներից, որոնց երեխաները վերջին շրջանում առնչվել են այդ խաղին։ Հատկապես վերջին օրերին համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, սկսեցին ակտիվ քննարկել վարակի պես տարածում գտած խաղն ու դրա վտանգավորությունը։

«Կանա» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում նախ նշում է, որ լավ կլինի հրապարակայնորեն չօգտագործել խաղի անունը, քանի որ ցանկացած կոնկրետ հիշատակում ինքնին կարող է գրավիչ լինել ու հրապուրել երեխաների նոր շրջանակների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am