Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ

«Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։ Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում»,-գրում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։

Նրա խոսքով, իրական Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է 90 տուն (ոչ թե 80, ինչպես ներկայացնում են), որից 2-ը սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանին (տեսանյութում քանդված տներն են)։

«Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։

Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո մոտ 7 հա։


Իրական Կիրանցում սահմանազատումից հետո խոշոր եղջերավոր անասունների քանակը կրճատվել է 2 անգամ՝ մոտ 300-ից դառնալով 150։

Իրական Կիրանցում ձեր կես ժամ գտնվելու համար փակում եք գյուղ մտնող և դուրս եկող ճանապարհը։

Իրական Կիրանցում մի փոքր արագ քայլող կիրանցեցուն պոտենցիալ տեռորիստ եք դիտարկում։

Իրական Կիրանցում սահմանազատումից հետո, առաջվա լավ ընկերները չեն խոսում իրար հետ, որովհետև բաժանել եք, որ տիրեք։

Եվ

Իրական Հայաստանում դուք քարոզում եք արցախատյացություն։

Իրական Հայաստանը՝ Խնածախում չդադարող կրակոցներն են։

Իրական Հայաստանում ես՝ պացիֆիստս, ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն» ։

Իրական Հայաստանում վաղը ինձ ասելու են՝ «էդ ինչ ես գրել, ջնջի»։ Բայց դե...»,-նշում է նա։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Իրանում Փաշինյանը թող ուշադիր լսի այս խոսքերս․ Արցախից տեղահանված (video) Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն #ՀԻՄԱ․ Ադրբեջանը կրակել է․Թուրքիայում Նիկոլի դիմաց հարցեր են դնելու․ Աղվան Վարդանյանը մանրամասնում է (video) «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին Պեսկովը՝ ՀՀ–ում Սամվել Կարապետյանի կալանավորման մասին Որ ժամին է նախատեսված Փաշինյան-Էրդողան հանդիպումը Սամվել Կարապետյանը կգնա՞ Սամվել Ալեքսանյանի ճանապարհով․ հոգեբանի մեկնաբանությունը (video) Չոր կեղտը մարդուն չի կպնի. վանաձորցիները՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին (video) Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ Գևորգյան ճեմարանը վերածվել է աստվածաբանական համալսարանի (video) ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը կրկին կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ, ի՞նչ է ասել Փաշինյանը․ Աբրահամյան (video) Փաշինյանը խայտառակել է Արմեն Աբազյանին (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը հասել է Թուրքիա, Ադրբեջանը կրակել Սյունիքի ուղղությամբ․․․ (video) Հաշմանդամ երեխայիս հետ ու՞ր գնամ էլ․․․ էդ աջակցությունն էլ տված գլխներին (video) Փաշինյանը չի՛ մարսելու Սամվել Կարապետյանի նկատամամբ իր արածը. Աղվան Վարդանյան (video) Վերջին յոթ տարիների ընթացքում հայ ժողովուրդը կորցրել է... Փաշինյանը ժպիտը դեմքին հասավ Ստամբուլ (video) Դավաճանը թևի տակ կդնի մի կարմիր թղթապանակ ու կգնա թրքաց երկիր՝ սուլթանի կոշիկները լիզելու Իրանում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակե՛ք Հայաստանի օդը ռուսական ինքնաթիռների համար. Օվերչուկ Օվերչուկը նշել է Հայաստանի համար ԵՄ-ի հետ մերձեցման հետևանքները Երկու շաբաթից պարզ կլինի․ CNN Իրանի միջուկային ռեակտորը հայտնվել է Իսրայելի հարձակման տակ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտնել է՝ ողջ է, բայց լուրջ վնասվածքներ ունի Ռուսաստանը բավարարում է ՀՀ ռազմավարական անհրաժեշտ ապրանքների կարիքների մինչև 95%-ը. ԵՏՀ նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am