Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ

«Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։ Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում»,-գրում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։

Նրա խոսքով, իրական Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է 90 տուն (ոչ թե 80, ինչպես ներկայացնում են), որից 2-ը սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանին (տեսանյութում քանդված տներն են)։

«Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։

Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո մոտ 7 հա։


Իրական Կիրանցում սահմանազատումից հետո խոշոր եղջերավոր անասունների քանակը կրճատվել է 2 անգամ՝ մոտ 300-ից դառնալով 150։

Իրական Կիրանցում ձեր կես ժամ գտնվելու համար փակում եք գյուղ մտնող և դուրս եկող ճանապարհը։

Իրական Կիրանցում մի փոքր արագ քայլող կիրանցեցուն պոտենցիալ տեռորիստ եք դիտարկում։

Իրական Կիրանցում սահմանազատումից հետո, առաջվա լավ ընկերները չեն խոսում իրար հետ, որովհետև բաժանել եք, որ տիրեք։

Եվ

Իրական Հայաստանում դուք քարոզում եք արցախատյացություն։

Իրական Հայաստանը՝ Խնածախում չդադարող կրակոցներն են։

Իրական Հայաստանում ես՝ պացիֆիստս, ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն» ։

Իրական Հայաստանում վաղը ինձ ասելու են՝ «էդ ինչ ես գրել, ջնջի»։ Բայց դե...»,-նշում է նա։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Ծեծկռտուքից առաջ ՔՊ-ականներն Աննա Հակոբյանի հետ պայմանավորվել են․․․ (video) Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել (video) Հա՛, ես ուզում եմ, որ Քոչարյանը գա (video) Լիլիթ Աղեկյանը ահասարսուռ մանրամասներ է հայտնել․․․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՀԻՄԱ․ Լևոն Քոչարյանը «համբալներին» խփել է բոլոր կողմերից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Մենք լավ գիտենք՝ Մակրոնը ոնց է վերաբերվում Նիկոլին (video) Ո՞վ եք դուք, որ մենք՝ սպանված զինվորների ծնողները, միջնորդ ման գան, Վարդապետյանի հետ հանդիպման համար (video) Ֆաշիզմի եւ նեոֆաշիզմի մասին ո՞նց խոսենք, փշի–փշի անելով, գովաբանելո՞վ․ Մամիջանյանը՝ ՔՊ–ականին (video) Անկարայում ընթանում է Էրդողանի և Զելենսկու հանդիպումը Հարց չտվող պատգամավորներ, դուք կնոպկա սեղմող եք․ Թովմասյան (video) Աժ-ում կրկին իրավիճակը լարվեց #ՀԻՄԱ․ Դե հիմա լսե՛ք՝ Քոչարյանն ինչ է արել և ինչ է անելու․․․ Գառիկ Դանիելյան (video) Ինչի՞ է ՔՊ-ականներին թվում՝ հաջորդ իշխանությունը չի հիշելու Ռուբինյանների, Արշակյանների, Կոնջորյանների և այլոց անթույլատրելի դեպքերը. Հակոբյան Հերթական զավեշտը Արա՛, էդ հերերի մոտ որ գնաս, «աչքերդ քյալլեդ» կթռնեն․Խաչիկ Մանուկյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանի հուզիչ խոսքը (video) Իշխանազավթ Նիկոլի արածը լա՛վ լսեք․ Աննա Մկրտչյանի խոսքից հետո Ռուբեն Ռուբինյանը խառնվեց իրար (video) Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Էդ ո՞նց է լինում՝ բանակը թալանում են, ունենում ենք եռատոն, բանակը «չեք թալանում», եռատոն այլևս չունենք․ Սևակ Հակոբյան Էս կարկուտը մեզ պատժում է Նիկոլին ընտրելու համար․ Արարատցու խոսքը՝ Նաիրա Զոհրաբյանին (video) Երկրպագուին ծեծողը նախկին ոստիկան է և ժամանակին էլ է բռնություններ գործադրել. «Հրապարակ» Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Իսկ դուք եկել եք ու խոսում եք տարածքային ամբողջականությունից, այն դեպքում, երբ ունենք կորսված տարածքներ, օկուպացված Արցախ․ Աբրահամյան «Վահագն Ալեքսանյանը թքում է Նիկոլի երեսին»․․․ (video) Նման ԱԺ–ում մանդատներից հրաժարվելը հուսահատության ժեստ չէ, այլ կարևոր ռազմավարական քայլ. Դավիթ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am