Սիմոնյանը խոսել է Պուտինի Զատիկի նախաձեռնությանը իր վերաբերմունքի մասին

«Russia Today» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի ալիքում տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող է քրիստոնյային դուր չգալ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած Զատկի զինադադարը։
«Ես չգիտեմ, թե քրիստոնյային ինչպես կարող է դուր չգալ Պուտինի՝ Զատիկին զինադադարի մասին հայտարարությունը՝ անկախ նրանից, թե Կիևը կաջակցի՞ դրան»,- գրել է նա։