Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել

Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել միջուկային գործարքի վերաբերյալ ապագա համաձայնագրի սկզբունքների շուրջ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո։
«Այս անգամ մեզ հաջողվեց պայմանավորվել ապագա համաձայնագրի մի շարք սկզբունքների և նպատակների շուրջ (իրանական միջուկային ծրագրի շուրջ.-Խմբ.)»,- ասել է նա։