Զատկի զինադադարը և իրավիճակը սահմանամերձ շրջանում

Ռուսական կողմը հայտարարել է բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին մինչև ապրիլի 21-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն և կոչ է արել Կիևին անել նույնը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
Հատուկ ռազմական գործողությունների գոտում խմբերի բոլոր հրամանատարներին հանձնարարվել է դադարեցնել կրակը և մարտական գործողություններ իրականացնել ապրիլի 19-ի Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն:
«Հրադադարի ռեժիմը մտցվում է մարդասիրական նպատակներով և կպահպանվի ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբի կողմից՝ Կիևի ռեժիմի կողմից դրա փոխադարձ պահպանման պայմանով», ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: