Պուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջոցով ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իհարկե, նախագահի կողմից Իրանի գերագույն առաջնորդին լավագույն բարեմաղթանքներն ու բովանդակային ուղերձները փոխանցվել են նախարարի միջոցով»,- ասել է Պեսկովը։
