Մեդվեդև. Ռուսաստանը արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «լվանան ձեռքերը»

Եվրոպան պետք է հետևի ԱՄՆ-ի օրինակին և դուրս գա ուկրաինական հակամարտությունից, այնուհետև Ռուսաստանը արագ կկարգավորի այն. Այս խորհուրդը եվրոպական երկրներին իր X էջում տվել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Ամերիկացի պաշտոնյաներն ասացին, որ ԱՄՆ-ը «ձեռքերը կլվանա», եթե ուկրաինական հարցում առաջընթաց չլինի: Խելամտորեն: Եվրոպան պետք է նույնը անի: Այդ դեպքում Ռուսաստանը ավելի արագ կկարգավորի իրերը», - գրել է Մեդվեդևը անգլերենով:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից, եթե կողմերը սաբոտաժ անեն այն։