Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ

Ոստիկաններն այսօր՝ ապրիլի 18֊ին, Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ գործողություններ, որի արդյունքում պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի ավտոմեքենաներ:
Shamshyan.com֊ի հաղորդմամբ, տուգանային հրապարակ են տեղափոխվել «Mercedes G» մակնիշի՝ ժողովրդին հայտնի «յաշիկ»-ներ, «BMW X6», «Toyota Camry», «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաներ:
Նշված ավտոմեքենաները պատկանում են Կոտայքի մարզում հայտնի մի քանի անձանց և այն կապ ունեն վերջին օրերին Կոտայքի մարզում տեղի ունեցած աղմկահարույց մի քանի հանցագործությունների հետ: