Պետք է օգնել Արսեն Թորոսյանին

Մարդկության պատմության ընթացքում հայտնի են եղել ցինիզմի և փարիսեության տարբեր տիպի դրսևորումներ: Բայց այն, ինչ տեսանք այս յոթ տարիների ընթացքում՝ Փաշինյանի կառավարման ժամանակ, ուղղակի գերազանցեց բոլորին:

Մարդիկ բերեցին պատերազմ, բայց անամոթաբար ամեն քայլափոխի խոսում են խաղաղության մասին: Մարդիկ վեց տարի առաջ հայտարարում էին «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», խաբելով 120 հարազ միամիտ արցախցիներին, այսօր հայտարարում են, որ արցախյան շարժումը կարող է բերել Հայաստանի կործանման:

Խոսում էին 10 զոհերի մասին մարտի մեկին, բայց 5000 հազար զոհի պատճառ դարձան:

Խոսում էին, թե իբր նախկինում քաղաքացին ճկռում էր բանկերի թալանի տակ, այսօր բանկերի համախառն եկամուտը տարվա ընթացքում գերազանցում է ավելի 900 մլն դոլարը:

Իսկ այսօր, բարձրացնում են հարկերը, գույքահարկը և ցինիկաբար հայտարարում են, որ «հանուն ժողովուրդի բարեկեցության են այդ քայլերը կատարում»:

Այսինքն, Փաշինյանն ու իր թիմակիցները որոշել են, որ Հայաստանում միայն մտավոր հետամնացներ են ապրում:

Այսօր դրա վառ վկայությունն էր նաև տխրահռչակ Արսեն Թորոսյանի ելույթը, որտեղ նա, առանց ամոթի, գովաբանում էր գույքահարկի բարձրացման քաղաքականությունը:

Ուշադրությամբ լսենք, թե ինչ էր նա ասում:

Իբր, նախկինում իր բնակարանի համար 5000 դրամ գույքահարկ էր վճարում և զարմանում էր, թե ինչու էր այդչափ քիչ վճարում: Ավելին, այսօր արդեն 15 000 դրամ է դարձել իր գույքահարկը և էլի զարմանում է, թե ինչու է այդչափ քիչ վճարում:

Այսինքն, ակնարկում է, որ գույքահարկի եռապատիկ բարձրացումը շատ քիչ է: Այնքան քիչ է, որ շարունակում է զարմանալ:

Իշխանափոխությունից հետո, բոլոր այն ՔՊ-ականների համար, որոնք Թորոսյանի նման «զարմանում են», գույքահարկը պիտի բարձրացնել 10-15 անգամ, որպեսզի նրանք այլևս չզարմանան, թե ինչու են իրենց հարկերը այդչափ ցածր:

Կոնկրետ Թորոսյանի պարագայում, պիտի ստեղծվի նաև հանձնաժողով՝ Քովիդի ժամանակ իր գործնեության ուսումնասիրման համար: Քանի որ չար լեզուները ասում են, որ նա այդ ժամանակ այնքան գումար է վաստակել, որ կարող է հազարապատիկ անգամ շատ գույքահարկ վճարել: Մանավանդ, որ համայնքային բյուջեները իսկապես լրացուցիչ գումարի մեծ պահանջ ունեն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1319 անգամ
Լրահոս
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մի հիմար մի բան է ասել... Վեհափառի մասին Փաշինյանի ասածը սուտ է. Արշակ Սրբազան (video) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել Դուք հասկանու՞մ եք՝ էս «իդիոտկան» ինչ է ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Փեզեշքիանի հետ զրույցում Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը խաղաղության պահպանման հարցում Քննչական կոմիտեն հենց հիմա պետք է զբաղվի Աննա Հակոբյանով․ Միքայել Աջապահյան (video) Առեղծվածային դեպք՝ Երևանում. շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին #ՀԻՄԱ․Նախիջևանի կողմից ու Սյունիքի մասով լուրջ վտանգ կա․ Նիկոլը շտապում է Թուրքիա․ Իշխան Սաղաթելյան (video) Ադրբեջանի հետ զուգահեռ անցել են հարձակման․ Արշակ Սրբազան (video) Աբազյանը եւ մյուս պաշտոնյաները հանցագործ են, եթե․․․ Միքայել Սրբազան (video) Արշակ Սրբազանի ուղիղ պատասխանը Փաշինյանին (video) Կա՞ն եպիսկոպոսներ, ովքեր Փաշինյանի թելն են թելում․ Միքայել Սրբազանի պատասխանը (video) Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հենց հիմա մի հարց են լուծում․ Անդրանիկ Թևանյան (video) Իսրայելն ամենավատ սցենարն է առաջ տանում Որին դնում ա՝ թալանում են, էս ա կոռուպցիան․ արմավիրցիները՝ Փաշինյանի նշանակումների մասին (video) Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացել Նպատակը պարզ է՝ զրկել Իրանին փորձառու դիվանագետներից և մասնագետներից․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանի ծովային սահմանից դեպի Իրան թռչող անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել «Էս ոստիկանը թուրքին ա պաշտպանում, էդ երեխեն ի՞նչ արեց, որ քաշքշելով տանում էին»․ ակցիա (video) Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է, որ Թեհրանի բնակիչները «շուտով կվճարեն» գնդակոծությունների համար Փաշինյանի Թուրքիա գնալու գինը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Հայտնի են դարձել Իսրայելի հարվածների նոր թիրախները Իրանն Իրաքի սահմանին իսրայելական ԱԹՍ է խոցել Գիշերը Ադրբեջանի Կասպյան ծովային սահմանից Իրանի Բանդար-Էնզելի ուղղությամբ արձակվել են ԱԹՍ սարքեր. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am