Համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն ուղերձ է հղել.

«Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր,

Խավարման այս երեկոյան մենք կանգնած ենք Քրիստոսի Խաչելության առաջ: Այնքան իրական էին Փրկչի տանջանքները և ցավերը, որ նույնիսկ ստիպված է լինում արտաբերել «Էլի’, էլի’, լամա սաբաքթանի», Աստվա՜ ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու՞ թողեցիր ինձ։ Խաչի վրա արյունաքամ լինող Փրկչի՝ սաղմոսից քաղված այս բառերը ամբողջությամբ մեզ են փոխանցում այն տագնապը, ցավը և հուսալքության սարսափը, որ մեր Տերը զգում էր իր տառապանքի վերջին ժամերին: Այո, Նա իրապես տառապում էր և ցավ էր զգում՝ ինչպես սովորական մարդ, միևնույն ժամանակ հասնում է մարդկային ցավի և տառապանքի գագաթնակետին՝ Աստծուց մոռացված լինելու զգացումին։

Մեր հայրերը Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը անվանել են Ավագ Շաբաթ, որովհետև այդ 1 շաբաթվա օրերի մեջ խտացված է Հիսուս Քրիստոսի փրկագործությունը և աշխարհ գալու ամբողջ նպատակը, ուստի իրավամբ այդ շաբաթը անվանում են նաև Ավետարան Ավետարանի մեջ: Հավատքով և երկյուղածությամբ հետևելով սուրբգրային պատումի ընթացքին՝ մենք էլ մտովի տեղափոխվում ենք Ավագ Շաբաթվա իրադարձությունների մեջ, որը սկսվում է մեռած Ղազարոսին կեդանություն տալով և Երուսաղեմ փառավոր ու հաղթական մուտքով: Ցնծություն, ուրախություն և մեծ սպասելիքներ ունեցող ժողովուրդը, չհասկանալով Տիրոջ գերնպատակը, որը կապված էր մարդկային ցեղի հոգեփրկությանը և մեղքի կապանքներից ձերբազատվելուն, հրյա կրոնապետերի կողմից ատելության հրահրումով և ուղորդումով, մի քանի օր հետո պահանջում է խաչը հանել Հիսուսին: Սկսվում է աստվածային նախախնամությամբ սահմանված մարդկային և աստվածային մի մեծ ողբերգություն՝ ուրացում յուրայիների կողմից, դավաճանություն աշակերտի կողմից, սուտ և անհիմն վկայություններ, անարդար դատավարություններ, Արդարի դեմ ծաղրանք ու չարչարանքներ և վերջապես Օծյալի նկատմամբ Խաչելությամբ մահվան դատավճիռ:

Ցավոք սրտի, այսօր մեր կենցաղի անբաժանելի մաս է դարձել սուտ խոսելը և սուտ վկայություն տալը, կաշառքով անմեղ մարդկանց մատնելը և պատժի ենթարկելը, հայրենիքն ու հավատը ուրանալը: Եվ ամեն անգամ, երբ մենք այս արարքներն ենք գործում, նորից ու նորից միանում ենք այն ամբոխին, որ գոռում էին.«Խաչը հանիր Դրան..»: Այս ամենը այնքան արագ էր տեղի ունենում, որ կարծես թէ մարդկային միտքը չեր հասցնում յուրացնել այն, ինչը նախատեսված էր աստվածային նախախնամությամբ:

Այսօր, երբ մեր Եկեղեցին վերապրում է Սուրբ Խաչի խորհուրդը, մենք մեր սրտերում կրում ենք մեկ այլ խաչ՝ մեր սիրելի Արցախի կորստի ցավը։ Մեր ազգի զավակները նույնպես անցնում են այդ դաժան խաչի ճանապարհը, սակայն, ի տարբերություն մեզ, մեր Տերը խաչվեց անմեղությամբ, իսկ մենք՝ որպես մեղավորներ, սկայան չգիտակցեցինք և չապաշխարեցինք: Ինչպես Տաճարի վարագույրն է պատռված երկու կեսի, այդպես էլ մեր հայրենի հողն է պատռված իր ամբողջությունից: Քրիստոսի տանջանքների նման մեր ցավը ևս շատ իրական է, մաշկի պես մեր վրա է։ Ոմանք կորցրել են տուն, ուրիշներ՝ հայր, որդի, եղբայր, իսկ միասին՝ բոլորս կորցրել ենք մի Սրբազան Հայրենիք։ Մենք էլ, հաճախ մեզ Աստծուց մոռացված համարելով, կրկնում ենք «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչու՞ ես ինձ թողել» Խե՞..խե՞ հինչու՞ հետե… և Մեր աղոթքները հաճախ բախվում են լռության պատին։ Բայց հենց այստեղ է, սիրելինե՛ր, որ Սուրբ Խաչը սկսում է խոսել մեզ հետ։

Սուրբ Պողոս Առաքյալն ասում է․ «Խաչված Քրիստոսը՝ Աստծու զորությունն է ու Աստծու իմաստությունը» (Ա Կորնթացիներ 1:24)։ Մարդկային իմաստով խաչը պարտություն էր, բայց Աստծու աչքով՝ այն հաղթության սկիզբն էր։ Արցախը մեր խաչն է՝ որպես ժողովուրդ, մեր սրբությունը, որ կորցրինք։ Բայց արդյո՞ք այն ամբողջովին կորավ։ Քրիստոսի խաչը նույնպես «կորուստ» թվաց աշակերտներին։ Բայց նա հարություն առավ, և այդ հարությունը բոլոր խաչերը դարձնում է նոր լույսի ակունք: Սիրելինե՛ր, եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք աղոթել սրտանց ու ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու։ Արդյո՞ք Քրիստոս մնաց գերեզմանում։ Եվ այս խավարային լռության մեջ կարծես թե Քրիստոս հավաքում է իր վերջին մարդկային ուժերը և արդեն դիմում է մեզ. «Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»:

Թող մեր Տիրոջ Խաչից ճառագող լույսը զորացնի ամենքիս՝ հաղթահարելու մեր մեղքերն ու վախերը և հույսով լցված դիմավորելու Հրաշափառ Հարությունը»:

facebook sharing button twitter sharing button sharethis sharing button

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Բիբին չար մարդ է, բայց այդպես էլ պետք է լինի» Մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի. Իրանի առաջնորդ ԱՄՆ-ն անակնկալ հայտարարություն է արել Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ինչ է տեղի ունեցել երեկ Էրդողանի և Մակրոնի միջև․ ինչու էր բռնել մատը Նովոսիբիրսկում ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը պարզվել է Էրդողանը հայտարարել է Սև ծովում գազի հանքավայրի հայտնաբերման մասին Մեդվեդևը զգուշացնում է հետևանքների մասին, եթե Ուկրաինայի հետ բանակցությունները ձախողվեն Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Ռուսական նավերը զորավարժություններ են անցկացրել Բալթիկ ծովում Պուտինը նոր հանձնարարականներ է տվել Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչական միֆի հորդանանյան արտացոլումը Եթե չձեռնարկվեն շտապ և կոշտ միջոցներ, հայ երիտասարդը վաղը կհայտնվի թթվածնային սարքերի հույսին կամ՝ բուժման համար օտար երկրներում. Հենրիխ Դանիելյան Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Թրամփը հայտարարել է, որ հիասթափված չէ Նեթանյահուից. «Բիբին չար մարդ է, բայց այդպես էլ պետք է լինի» Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման ուղղությամբ. Էրդողան Քարով, դանակով հարվածներ են հասցրել 29-ամյա երիտասարդին․ վերջինս հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է Իմպիչմենտի տապալման դեպքում այն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը․ Ռուբեն Հակոբյան Մեզանում զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը, ցավոք սրտի. Հակոբ Բադալյան Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ Վանաձորի Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել․ վիրավոր կա Կենսաթոշակը բարձրացել է 10-12%-ով, իսկ պարենային ապրանքների գները՝ 45-70%-ով Գալիք ընտրություններին Ալիևն օգնելու է Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թուղթ ստորագրելով․ ադրբեջանագետ Մանրամասներ են հայտնի դարձել Ռուբիո-Լավրով զրույցից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am