Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգի Մուրադիե շրջանում նավթի որոնման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ինչպես նշում են շրջանային ղեկավար Մելիհ Այդողանն ու իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նահանգային ղեկավար Աբդուլահաթ Արվասը, աշխատանքների արդյունավետությունը շատ շուտով տեսանելի կլինի։
«3, 4 ամիսը մեկ նշաններ ենք տեսնում։ Այստեղից ևս նավթ դուրս կգա, ինչպես դա եղավ Շըրնաքում։ Աստծո կամոք, տեխնոլոգիական հնարավորություններով 1500 մետր խորությամբ հորատելով, մի քանի ամսում կհասնենք նավթին»,- ասել է Աբդուլահաթ Արվասը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը