Հայերին վիրավորած թուրք քաղաքապետը պիտի պատասխան տա. պոլսահայ գործիչ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանը ապրիլի 5-ին սոցհարթակում հակահայկական գրառում էր արել՝ նշելով. «Աբդուլլահ Օջալան, երանի հայ հայրդ 2 վայրկյան շուտ վերջացներ, ու դու ընդհանրապես չծնվեիր։ Տա՜ Աստված՝ սա քո վերջին տարեդարձը լինի, դավաճա՛ն․․․»։

Թուրք ընդդիմադիր գործչի այս գրառումն արագորեն տարածվել և մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում՝ հանրության շրջանում դառնալով բուռն քննարկման թեմա։

Նշենք, որ Օզջանն իր այդ գրառմամբ հայ ինքնությունը որպես վիրավորանք է օգտագործել և էթնիկ ծագման հիմքով խտրականություն դրսևորել։

Պոլսահայ գործարար, նախկին CHP-ական Նուրհան Չեթինքայայի փաստաբանն այս հրապարակման համար հանցագործության մասին հաղորդում է տվել Օզջանի դեմ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունում։ Նշենք, որ սա Թուրքիայում առաջին դեպքն է, երբ հայը դատի է տալիս թուրք քաղաքապետին։

Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է Նուրհան Չեթինքայայի հետ։

- Թանժու Օզջանը հակահայկական գրառում է արել։ Դուք՝ որպես հայ, Թուրքիայում առաջին անգամ հանցագործության մասին հաղորդում եք ներկայացրել թուրք քաղաքապետի դեմ։ Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը՝ չնայած Թուրքիայում տիրող վախի մթնոլորտին և բազմաթիվ տաբուներին:

- Այո, նախկինում հայերի մեջ վախ կար։ Հայրս, պապս, հորեղբայրս, հարազատներս թաքցրել են իրենց իսկական անունները։ Բայց սա փոխվել է վերջին 20-25 տարում։

Հիմա գլոբալիզացված աշխարհում հայերը սկսել են ավելի հեշտ արտահայտվել: Մենք հասել ենք նրան, որ հիմա Թուրքիայում ապրիլի 24-ին կարող ենք խոսել Հայոց ցեղասպանության մասին: Այսինքն՝ մենք եկանք այս կետին՝ չնայած ամեն ինչին։ Թուրքիայում դեռ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում կոտրել տաբուն։

Այսինքն դեռ շատ հայեր կան, որ թաքցնում են իրենց ինքնությունը։ Երբ ես այդքան բաց եմ, անընդհատ հեռախոսազանգեր եմ ստանում. «Եղբայր, այդպիսի բաներ մի արա»։ Բայց դա ինձ այնքան էլ չի հուզում։ Չէ՞ որ մենք ապրեցինք ու տեսանք։ Պետք է գոնե ինչ-որ բան թողնել այստեղ մեր ապագա երեխաների համար։ Թե չէ մեկը կգա կկրակի, է՜ թող գա կրակի, ի՞նչ կլինի որ։ Մահն ի՞նչ է: Ես չեմ վախենում մահից։ Թող գան կրակեն։
Բայց հարցն այն է, որ մենք այս տեղանքի հնագույն ժողովուրդն ենք։ Մենք այստեղւ պտուղն ենք։ Մենք նման ենք հողից դուրս եկող լոլիկի ու վարունգի, հազարի կամ գուցե ծիրանի։

- Ի՞նչ եք կարծում, թուրքական դատարանը կարո՞ղ է գործել օրենքին համապատասխան և պատժել Օզջանին:

- Անշուշտ, Թանջու Օզջանը պիտի պատասխան տա։ Նա չափազանց ռասիստ է և սնվում է դրանից: Նա մեծ ճնշում է գործադրել սիրիացիների վրա այն քաղաքում, որտեղ ինքը քաղաքապետ է։ Թուրքական արդարադատությունն այս հարցը հաստատ անպատասխան չի թողնի։

- Դուք հայտնի եք սոցիալական ցանցերում Թուրքիայի կառավարության և ընդդիմադիր CHP-ի հասցեին հնչեցրած ձեր քննադատություններով: Մտավախություն չունե՞ք, որ ձեր դեմ արշավ կսկսվի ձեր այս քայլի համար։

- Այժմ ես ավելի շուտ ճշմարտությունն ասող մարդ եմ, քան ընդդիմադիր: Ես ճշմարտությունն եմ ասում, երբեք չեմ վարանում, որովհետև այստեղ եմ ապրում, այստեղ բիզնեսով եմ զբաղվում, երեխաներս այստեղ են սովորում, ես այստեղ ապագա պետք է ունենամ։ Իհարկե, այս երկրում հայ լինելը թերություն է։
Մենք այստեղ 3000 տարվա պատմություն ունենք, և ես այստեղի այս 3000 տարվա պատմության վերջին պտուղներից եմ։ Այստեղ մնացել ենք ընդամենը 40-50 հազար հոգի։ Բայց որոշ բաներ վախենալով չեն լինում, պետք է համարձակ լինել։ Իհարկե, իմ դեմ արշավ լինում է։ Սա ավելի շատ տեղի է ունենում ընդդիմադիր CHP-ի մոտ:

- Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ Օզջանի, լրացուցիչ քայլեր կձեռնարկե՞ք, թե՞ կընդունեք որոշումը։

- Դատարանը կարող է որոշում կայացնել Օզջանի դեմ։ Եթե այդպիսի որոշում կայացնի, ապա դա կարևոր իրադարձություն կլինի Թուրքիայում: Որովհետև Թուրքիայում չկա մարդու իրավունքներ կամ արդարություն։
Իրականում կարևորը ոչ թե դատը շահելն է, այլ քո գոյությունը ցույց տալը։ Ես գոյության պայքար տվեցի և դա հաջողեցի։ Սա այն է, ինչ ես անում եմ հենց հիմա:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

 

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը 44-օրյա պատերազմnւմ անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Մարիամը Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am